Մենք փնտրում ենք հատուցումների համակարգողի
Աշխատանքի նկարագրություն
Անհրաժեշտ է կատարել այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են՝ համապատասխան մարմիններից ստացված՝ շահառուների տվյալների, նրանց փաստաթղթերի, տեղեկատվության ամբողջականության և հավաստիության ստուգում, դրանցում առկա թերությունների կամ անճշտությունների մասին համապատասխան մարմնին տեղեկացում, ստուգված տվյալների մուտքագրում համակարգ։
Աշխատանքային պարտականություններ
- Ապահովել ուժային կառույցների կողմից հատուցումների դեպքերի վերաբերյալ մուտքագրված տվյալների հաստատումը՝ գնահատելով դրանց ամբողջականությունն ու հավաստիությունը, դրանցում առկա թերությունների կամ անճշտությունների մասին տեղեկացնել անմիջական ղեկավարին;
- գնահատել հատուցման դեպքի փոփոխությունների վերաբերյալ փաստաթղթերի, տեղեկությունների ամբողջականությունը և հավաստիությունը, դրանցում առկա թերությունների կամ անճշտությունների մասին տեղեկացնել անմիջական ղեկավարին;
- ապահովել հատուցման դեպքով տեղի ունեցած փոփոխությունների վարչական ակտերի մուտքագրումը և հաստատումը հատուցումների համակարգում;
- համակարգել և ապահովել զինծառայողին կամ նրա ընտանիքի անդամին նախապես ամսական գումար վճարելու, հատուցման գումարը վճարելը դադարեցնելու և շահառուներին վճարման ենթակա հատուցման գումարի չափը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերահաշվարկելու աշխատանքների ճշգրտությունը;
- ապահովել շահառուների կամ քաղաքացիների կողմից հատուցման գործընթացի և/կամ հատուցման գումարների վերաբերյալ հիմնադրամին ուղղված հարցումների ճշգրիտ և ժամանակին արձագանքումը;
- կազմել և ներկայացնել հաշվետվություններ անմիջական ղեկավարին;
- կազմել վճարման նախնական ցուցակները՝ բանկին ներկայացնելու համար, համաձայն սահմանված ձևաչափի և վերահսկել, որ գումարները վճարված են ժամանակին;
- իրականացնել շահառուների հաշվառման աշխատանքները;
- հատուցումնների գծով տնօրենի հանձնարարությամբ կատարել հատուցման գործընթացն ապահովող այլ աշխատանքներ;
- պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները և սահմանված նորմերը։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն իրավագիտություն, տնտեսագիտություն, սոցիալական աշխատանք, կառավարում, հանրային կառավարում, ֆինանսներ, հաշվապահություն մասնագիտությունների գծով;
- աշխատանքային պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, այդ թվում՝ թիմային աշխատանքի համար անհրաժեշտ ունակություններ և կարողություններ;
- տիրապետել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքին, Կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի թիվ 86-Ն որոշմանը, ինչպես նաև հիմնադրամի գործառույթներին առնչվող այլ իրավական ակտերին (այդ թվում՝ Քաղաքացիական և Ընտանեկան օրենսգրքերի համապատասխան գլուխների ու հոդվածների) դրույթների պահանջներին;
- խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ;
- զգոնություն և ուշադրության կենտրոնացում;
- խնդիրները վերլուծելու ունակություն;
- սթրեսային և լարված իրավիճակներում աշխատելու կարողություն:
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված
Լրացուցիչ տեղեկություն
Արտոնությունների փաթեթ․
1․ Լրացուցիչ սոցիալական փաթեթեի տրամադրում․
Գումարը կարող է օգտագործվել՝
- մարզասրահում տարեկան բաժանորդագրություն ձեռք բերելու համար
- առողջության ապահովագրության ծածկույթից դուրս բժշկական ծառայությունների փոխհատուցման համար,
- մասնակցի և ընտանիքի անդամի հանգստի հետ կապված ծախսերի փոխհատուցման համար (հյուրանոցի, ավիատոմսի, վիզայի տրամադրման, ճանապարհորդական ապահովագրության և հանգստի հետ կապված այլ վճարներ),
- ընտանիքի անդամի կրթություն ստանալու համար,
- ընտանիքի անդամի առողջության ապահովագրության փաթեթի ձեռքբերման համար։
2․ Անձնական նպատակով աշխատակիցը կարող է բացակայել աշխատանքի վայրից տարեկան 6 աշխատանքային 8-ժամյա օր առանց աշխատավարձից որևէ պահման։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքակենսագրականը (CV) [email protected] էլ․ հասցեին՝ վերնագրի (Subject) դաշտում նշելով հաստիքի անվանումը։