15

Փտրվ,

2024

ԶԻՆԱՊԱՀԸ մեկնարկել է 2023թ․ համար վճարված դրոշմանիշային վճարների վերադարձի դիմումների ընդունումը։

Հարգելի՛ հայրենակից,

Տեղեկացնում ենք, որ ԶԻՆԱՊԱՀԸ մեկնարկել է 2023թ համար վճարված դրոշմանիշային վճարների վերադարձի դիմումների ընդունումը։

Քաղաքացիներին անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային դիմումի ձևը www.zinapah.am կայքում։ Դիմումների առցանց հարթակում դիմումի մուտքագրման և ներկայացման համար անհրաժեշտ է հետևել ցուցումներին, լրացնել  պահանջվող պարտադիր դաշտերը և կցել պահանջվող փաստաթղթերը։

Տեղեկացնում ենք, որ ԶԻՆԱՊԱՀԸ նախաձեռնել է անհրաժեշտ քայլեր՝ դրոշմանիշային վճարների վերադարձի գործընթացը պարզեցնելու և ավտոմատացնելու ուղղությամբ` համագործակցելով ՀՀ համապատասխան կառույցների և Պետական Եկամուտների Կոմիտեի /ՊԵԿ/ հետ։ Ըստ այդմ՝ դիմումի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվությունը ԶԻՆԱՊԱՀԸ ինքնաշխատ հարցման միջոցով ստանում է համապատասխան կառույցներից և ՊԵԿ-ից և այլևս միայն հատուկ դեպքերում կպահանջվեն թղթային տեղեկանքներ, որը և կթեթևացնի դիմում ներկայացրած մեր հայրենակիցների հոգսը։

Ներկայացված դիմումի ամբողջականության դեպքում Ձեր կողմից պահանջվող դրոշմանիշային վճարի գումարի վերադարձը կկատարվի առավելագույնը 60 օրվա ընթացքում։

ԶԻՆԱՊԱՀԻՆ վճարված դրոշմանիշային վճարի վերադարձը կատարվում է հետևյալ 2 դեպքերում:

  • Եթե Դուք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք, 
  •  Եթե Դուք զոհված զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք

Հիշեցնում ենք, որ 2023թ համար ԶԻՆԱՊԱՀԻՆ վճարված դրոշմանիշային վճարների վերադարձի դիմումները պետք է ներկայացնել 2024թ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, որից հետո ներկայացված դիմումները չեն դիտարկվի։