10

Հնվ,

2024

ԶԻՆԱՊԱՀԻ շահառուները կշարունակեն ստանալ հատուցումներ կարգի վերանայման դեպքում

Հարգելի ԶԻՆԱՊԱՀԻ շահառուներ, 

Ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ ԶԻՆԱՊԱՀԻ աշխատանքային թիմը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ աշխատում է օրենսդրական նախաձեռնության վրա, որի արդյունքում ԶԻՆԱՊԱՀԻ՝ հաշմանդամություն ունեցող և երբևէ շահառու հանդիսացող զինծառայողները կշարունակեն ստանալ իրենց հասանելիք հատուցումները անկախ կարգի փոփոխությունից։  

Այս նախաձեռնությունը ներկայացվել է ՀՀ վարչապետ պրն․ Փաշինյանի՝ ԶԻՆԱՊԱՀԻ շահառուների հետ 2023թ․ դեկտեմբերի 30-ին Ջերմուկում կայացած  հանդիպման ժամանակ և այն կյանքի կկոչվի օրենսդրական փոփոխությունից հետո։ 

Հետևեք ԶԻՆԱՊԱՀԻ կայքին և սոց․ մեդիայի էջերին՝ ժամկետների մասին հնարավորինս արագ տեղեկանալու համար։ 

Միասին՝ զինվորիս կողքին․․․