21

Դեկ,

2023

Իրավաբանական ծառայությունների մատուցման բաց մրցույթ

Բաց մրցույթ՝ ԶԻՆԱՊԱՀԻ 2024թ փետրվարի 1-ից մինչև 2027թ հունվարի 31-ը (3 տարի) ընկած ժամանակահատվածի համար իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման նպատակով: 

Պատվիրատուն` «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ» (այսուհետ նաև՝ «Հիմնադրամ», «ԶԻՆԱՊԱՀ» կամ «Պատվիրատու»), որը գտնվում է ք. Երևան, Վ․Սարգսյան 26/1, սենյակ 317 հասցեում, հայտարարում է 

Սույն մրցույթի արդյունքում ընտրված մասնակցի հետ սահմանված կարգով կառաջարկվի կնքել իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ նաև` «Պայմանագիր»)։  

Մրցույթի մանրամասներ

Սույն մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք:  

Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով։  

Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ ներկայացրել է լավագույն պայմանները՝ ըստ գնահատման հետևյալ չափորոշիչների՝

  1. մասնակից ընկերության իրավաբանական ծառայությունների մատուցման փորձ
  2. իրավաբանական ծառայություններ մատուցողմասնագետների փորձառություն, ընդ որում պետական/հանրային և հասարակական կազմակերպությունների/հիմնադրամների հետ փորձը կդիտվի որպես առավելություն
  3. մասնակցի կողմից նմանատիպ ծառայություններ մատուցած հաճախորդների շրջանակ
  4. գին։ 

Մրցույթային առաջարկությունները (այսուհետ նաև՝ «Մրցութային հայտ» կամ «Հայտ») անհրաժեշտ է ներկայացնել հրապարակային մրցույթի մասին հրապարակային ծանուցման (այսուհետ նաև՝ «Մրցութային հրավեր» կամ «Հրավեր») 4-րդ մասի 4.2 կետում նշված հասցեով՝ մինչև 2024թ հունվարի 15-ը՝ ժամը 16:00։  

Մրցույթային հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են կնքված ծրարով՝ 

  • փաստաթղթային եղանակով և/կամ
  • էլեկտրոնային կրիչի միջոցով

Մրցույթային հայտերի ներկայացման կարգը սահմանվում է Հրավերի 4-րդ մասով։  

Մրցույթային հայտերի բացումը տեղի կունենա ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, 317 գրասենյակ հասցեում 2024թ. հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ին:  

Մրցույթային հայտերով ներկայացված առաջարկների քննարկումը և մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2024թ հունվարի 17-ին՝ ժամը 16:00-ին, նույն հասցեում:  

Հիմնադրամի և հաղթող կազմակերպության միջև Պայմանագիրը ստորագրվում է մրցույթի ամփոփումից հետո 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում։ 

Ծանոթացեք ԶԻՆԱՊԱՀԻ գնումների ընթացակարգին։   

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԶԻՆԱՊԱՀԻ ադմինիստրատիվ օգնականին [email protected] էլեկտրոնային հասցեով։ Ծրագրի ողջ հաղորդակցությունը պետք է իրականացվի էլ.փոստի միջոցով։  

Տեղեկացնում ենք, որ սույն մրցույթի շրջանակներում մասնակիցների կողմից ԶԻՆԱՊԱՀԻՆ ներկայացված տեղեկությունները հանդիսանում են գաղտնի տեղեկատվություն։ ԶԻՆԱՊԱՀԸ պարտավորվում է պահպանել և պաշտպանել գաղտնի տեղեկատվությունը և այն հասանելի չդարձնել երրորդ անձանց։ Երրորդ անձ չեն համարվում ԶԻՆԱՊԱՀԻ աշխատակիցները, մրցույթային հանձնաժողովի անդամները, ինչպես նաև սույն կարգով գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու պարտավորություն ունեցող անձինք։  

ԶԻՆԱՊԱՀԻ գործունեությանը և հաշվետվություններին կարող եք ծանոթանալ www.zinapah.am կայքում։