Իրավաբանական ծառայությունների մատուցման բաց մրցույթ
Բաց մրցույթ՝ ԶԻՆԱՊԱՀԻ 2024թ․ փետրվարի 1-ից մինչև 2027թ․ հունվարի 31-ը (3 տարի) ընկած ժամանակահատվածի համար իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման նպատակով:
Պատվիրատուն` «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ» (այսուհետ նաև՝ «Հիմնադրամ», «ԶԻՆԱՊԱՀ» կամ «Պատվիրատու»), որը գտնվում է ք. Երևան, Վ․Սարգսյան 26/1, սենյակ 317 հասցեում, հայտարարում է
Սույն մրցույթի արդյունքում ընտրված մասնակցի հետ սահմանված կարգով կառաջարկվի կնքել իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ նաև` «Պայմանագիր»)։
Սույն մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք:
Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով։
Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ ներկայացրել է լավագույն պայմանները՝ ըստ գնահատման հետևյալ չափորոշիչների՝
- մասնակից ընկերության իրավաբանական ծառայությունների մատուցման փորձ
- իրավաբանական ծառայություններ մատուցողմասնագետների փորձառություն, ընդ որում պետական/հանրային և հասարակական կազմակերպությունների/հիմնադրամների հետ փորձը կդիտվի որպես առավելություն
- մասնակցի կողմից նմանատիպ ծառայություններ մատուցած հաճախորդների շրջանակ
- գին։
Մրցույթային առաջարկությունները (այսուհետ նաև՝ «Մրցութային հայտ» կամ «Հայտ») անհրաժեշտ է ներկայացնել հրապարակային մրցույթի մասին հրապարակային ծանուցման (այսուհետ նաև՝ «Մրցութային հրավեր» կամ «Հրավեր») 4-րդ մասի 4.2 կետում նշված հասցեով՝ մինչև 2024թ․ հունվարի 15-ը՝ ժամը 16:00։
Մրցույթային հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են կնքված ծրարով՝
- փաստաթղթային եղանակով և/կամ
- էլեկտրոնային կրիչի միջոցով
Մրցույթային հայտերի ներկայացման կարգը սահմանվում է Հրավերի 4-րդ մասով։
Մրցույթային հայտերի բացումը տեղի կունենա ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, 317 գրասենյակ հասցեում 2024թ. հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ին:
Մրցույթային հայտերով ներկայացված առաջարկների քննարկումը և մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2024թ․ հունվարի 17-ին՝ ժամը 16:00-ին, նույն հասցեում:
Հիմնադրամի և հաղթող կազմակերպության միջև Պայմանագիրը ստորագրվում է մրցույթի ամփոփումից հետո 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում։
Ծանոթացեք ԶԻՆԱՊԱՀԻ գնումների ընթացակարգին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԶԻՆԱՊԱՀԻ ադմինիստրատիվ օգնականին [email protected] էլեկտրոնային հասցեով։ Ծրագրի ողջ հաղորդակցությունը պետք է իրականացվի էլ.փոստի միջոցով։
Տեղեկացնում ենք, որ սույն մրցույթի շրջանակներում մասնակիցների կողմից ԶԻՆԱՊԱՀԻՆ ներկայացված տեղեկությունները հանդիսանում են գաղտնի տեղեկատվություն։ ԶԻՆԱՊԱՀԸ պարտավորվում է պահպանել և պաշտպանել գաղտնի տեղեկատվությունը և այն հասանելի չդարձնել երրորդ անձանց։ Երրորդ անձ չեն համարվում ԶԻՆԱՊԱՀԻ աշխատակիցները, մրցույթային հանձնաժողովի անդամները, ինչպես նաև սույն կարգով գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու պարտավորություն ունեցող անձինք։
ԶԻՆԱՊԱՀԻ գործունեությանը և հաշվետվություններին կարող եք ծանոթանալ www.zinapah.am կայքում։