15

Նոյ,

2023

Պարզաբանում չափահաս դարձած շահառուներին հատուցման վճարումների կարգում փոփոխության մասին

 Հարգելի՛ «ԶԻՆԱՊԱՀ»-ի շահառուներ,

 1․ Հոգաբարձության տակ գտնվող շահառուի չափահասության տարիքի հասնելուց հետո «ԶԻՆԱՊԱՀ» Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից տրվող հատուցման գումարները այսուհետ վճարվելու են չափահասության տարիքը լրացած անձի անունով բացված հատուկ հաշվին: Եթե հոգաբարձության տակ գտնված չափահաս դարձած շահառուն ցանկություն ունի որևէ այլ անձի միջոցով ստանալու  հատուցման գումարը, ապա նա կարող է համապատասխան գրությամբ դիմել «ԶԻՆԱՊԱՀ» Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամ:

2․ Այն դեպքում, եթե անչափահաս շահառուի հատուցման գումարը փոխանցվում էր շահառու հանդիսացող ծնողին, ապա անչափահաս շահառուի չափահասության տարիքի լրանալուց հետո վճարման կարգում որևէ փոփոխություն տեղի չի ունենում։

 

Հարգանքով`

Կարինե Սարգսյան

Գլխավոր գործադիր տնօրեն

«ԶԻՆԱՊԱՀ» Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամ