Բաց մրցույթի հայտարարություն
Պատվիրատուն` ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը (այսուհետ նաև՝ «Հիմնադրամ», «ԶԻՆԱՊԱՀ» կամ «Պատվիրատու»), հայտարարում է բաց մրցույթ՝ ԶԻՆԱՊԱՀԻ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի 2024թ․ հունվարից մինչև 2026թ․ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածի համար հաշվապահական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման նպատակով:
Սույն մրցույթի արդյունքում ընտրված մասնակցի հետ սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հաշվապահական ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ նաև` «Պայմանագիր»)։
Սույն մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները:
Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով։
Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ ներկայացրել է լավագույն պայմանները (Կազմակերպության փորձ, փորձառու մասնագետներ, առաջարկվող գին և այլն)։
Հայտերը հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն և ռուսերեն։
Մրցութային առաջարկություններն (այսուհետ նաև՝ «Մրցութային հայտ» կամ «Հայտ») անհրաժեշտ է ներկայացնել հրապարակային մրցույթի մասին հրապարակային ծանուցման (այսուհետ նաև՝ «Մրցութային հրավեր» կամ «Հրավեր») 4-րդ մասի 4.2 կետում նշված հասցեով՝ մինչև 2023թ․ նոյեմբերի 30-ը ժամը 16:00։
Մրցութային հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են կնքված ծրարով՝
- փաստաթղթային եղանակով և/կամ
- էլեկտրոնային կրիչի միջոցով
Մրցութային հայտերի ներկայացման կարգը սահմանվում է Հրավերի 4-րդ մասով։
Մրցութային հայտերի բացումը տեղի կունենա, ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, 317 գրասենյակ հասցեում, 2023թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 17:00-ին:
Մրցութային հայտերով ներկայացված առաջարկների քննարկումը և մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2023թ․ դեկտեմբերիի 5-ին՝ ժամը 16:00, ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, 317 գրասենյակ հասցեում:
Հիմնադրամի և հաղթող կազմակերպության միջև Պայմանագիրը ստորագրվում է մրցույթի ամփոփումից հետո 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում։
Ծանոթացեք ԶԻՆԱՊԱՀԻ գնումների ընթացակարգին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հիմնադրամի ադմինիստրատիվ օգնականին [email protected] էլեկտրոնային հասցեով։ Ծրագրի ողջ հաղորդակցությունը պետք է իրականացվի էլ.փոստի միջոցով՝ [email protected]։
Տեղեկացնում ենք, որ սույն մրցույթի շրջանակներում մասնակիցների կողմից Հիմնադրամ ներկայացված տեղեկությունները հանդիսանում են գաղտնի տեղեկատվություն։ Հիմնադրամը պարտավորվում է պահպանել և պաշտպանել գաղտնի տեղեկատվությունը և այն հասանելի չդարձնել երրորդ անձանց։ Երրորդ անձ չեն համարվում Հիմնադրամի աշխատակիցները, մրցութային հանձնաժողովի անդամները, ինչպես նաև սույն կարգով գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու պարտավորություն ունեցող անձինք։
Հիմնադրամի գործունեությանը և հաշվետվություններին կարող եք ծանոթանալ www.zinapah.am կայքում։