06

Հուլ,

2023

Փոփոխություն մինչև 2017թ․ ԶԻՆԱՊԱՀԻ շահառու դարձած զինծառայողներին և նրանց ընտանիքներին տրամադրվող հատուցման վճարներում

Ի լրումն ԶԻՆԱՊԱՀԻ կողմից վճարվող ամսական հատուցման գումարի՝ ԶԻՆԱՊԱՀԻ՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի /1-ին խմբի/, ֆունկցիոնալության ծանր աստիճանի /2-րդ խմբի/ ձեռք բերած շահառուները, ինչպես նաև կերակրող կորցրած ընտանիքները ամսական զինվորական կենսաթոշակ և/կամ պարգևավճար են ստանում պետության կողմից, որը 2023թ հուլիսի 1-ին վերանայվել և բարձրացվել է՝ համաձայն ՀՀ կառավարության 2023թ․ հունիսի 29-ի N 1049-Ն որոշման։

ԶԻՆԱՊԱՀԻ և պետության կողմից վճարվող ամսական ընդհանուր գումարը մնում է անփոփոխ, քանի որ բարձրացված գումարի չափով ԶԻՆԱՊԱՀԻ կողմից տրամադրվող ամսական հատուցման գումարը նվազեցվում է նույն ժամկետից սկսած՝ ըստ օրենքի կարգավորումների։  

Տեղեկացնում ենք նաև, որ 2023թ հուլիսին ԶԻՆԱՊԱՀԻ կողմից շահառուներին վճարված  հատուցումները վերանայված և նվազեցված չեն եղել, հատուցման գումարները չուշացնելու նպատակով։ Սակայն օգոստոսին ԶԻՆԱՊԱՀԻ վճարվելիք նվազեցված ամսական հատուցման գումարներից պահվելու է նաև հուլիս ամսվա վերահաշվարկի արդյունքում նվազեցված գումարը։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ԶԻՆԱՊԱՀԻ զանգերի կենտրոնի հետ +374 12 551055 հեռախոսահամարով կամ գրել ԶԻՆԱՊԱՀԻ ֆեյսբուքյան էջի միջոցով։