Բաց մրցույթի հայտարարություն
Պատվիրատուն` ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը (այսուհետ նաև՝ «Հիմնադրամ», «ԶԻՆԱՊԱՀ» և «պատվիրատու»), որը գտնվում է ք. Երևան, Վ․Սարգսյան 26/1 հասցեում, հայտարարում է Բաց մրցույթ՝ ԶԻՆԱՊԱՀԻ վեբ կայքի՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, մշակման և սպասարկման նպատակով:
Կայքի և ենթակառուցվածքների տեխնիկական նկարագիր
Սույն մրցույթի արդյունքում ընտրված մասնակցի հետ սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հիմնադրամի վեբ կայքի մշակման և սպասարկման պայմանագիր (այսուհետ նաև` «պայմանագիր»)։
Սույն մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ-ում և որևէ այլ երկրում գրանցված կազմակերպությունները:
Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով։
Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ ներկայացրել է լավագույն պայմանները (գին, փորձ, ժամկետ և տեխնիկական առաջարկ)։
Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն և ռուսերեն։
Մրցութային առաջարկություններն (այսուհետ նաև՝ «մրցութային հայտ» կամ «հայտ») անհրաժեշտ է ներկայացնել հրապարակային մրցույթի մասին հրապարակային ծանուցման (այսուհետ նաև՝ «մրցութային հրավեր» կամ «հրավեր») 4-րդ մասի 4.2 կետում նշված հասցեով՝ մինչև 2023թ․ հունիսի 5-ը 18:00-ն։
Մրցութային հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են՝
- փաստաթղթային եղանակով և/կամ
- էլեկտրոնային կրիչի միջոցով
Մրցութային հայտերի ներկայացման կարգը սահմանվում է հրավերի 4-րդ մասով։
Մրցութային հայտերի բացումը տեղի կունենա, ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, 317 գրասենյակ հասցեում, 2023թ. հունիսի 6-ին ժամը 16:00-ին:
Մրցութային հայտերով ներկայացված առաջարկների քննարկումը և մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2023թ. հունիսի 15-ին՝ ժամը 16:00-ին՝ ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, 317 գրասենյակ հասցեում, որին կարող են մասնակցել մրցույթի մասնակիցները։
Հիմնադրամի և հաղթող կազմակերպության միջև պայմանագիրը ստորագրվում է մրցույթի ամփոփումից հետո 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում։
Ծանոթացեք ԶԻՆԱՊԱՀԻ գնումների ընթացակարգին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հիմնադրամի ադմինիստրատիվ օգնականին [email protected] էլեկտրոնային հասցեով։ Ծրագրի ողջ հաղորդակցությունը պետք է իրականացվի էլ.փոստի միջոցով. [email protected]։
Տեղեկացնում ենք, որ սույն մրցույթի շրջանակներում մասնակիցների կողմից Հիմնադրամ ներկայացված տեղեկությունները հանդիսանում են գաղտնի տեղեկատվություն։ Հիմնադրամը պարտավորվում է պահպանել և պաշտպանել գաղտնի տեղեկատվությունը և այն հասանելի չդարձնել երրորդ անձանց։ Երրորդ անձ չեն համարվում Հիմնադրամի աշխատակիցները, մրցութային հանձնաժողովի անդամները, ինչպես նաև սույն կարգով գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու պարտավորություն ունեցող անձինք։
Մտավոր սեփականություն
Տեղեկացնում ենք նաև, որ հաղթողի հետ կնքված պայմանագրի շրջանակներում մրցույթի հաղթողը/Կատարողը առանց որևէ ժամկետային սահմանափակման Հիմնադրամին է փոխանցում ծառայությունների մատուցման արդյունքում իր կողմից ստեղծված վեբ կայքը, դրա համակարգի կոդը, համակարգի դիզայնը, տվյալները, լուծումները, մշակված փաստաթղթերը ու նախագծին վերաբերող այլ տեղեկատվություն (այսուհետ՝ «ծառայություն»), ինչպես նաև ծառայության նկատմամբ հեղինակային իրավունքները, այդ թվում՝ հեղինակային ածանցյալ իրավունքները և հեղինակային գույքային բոլոր իրավունքները, և այդ պահից սկսած Հիմնադրամն է հանդիսանում մատուցված ծառայության միակ սեփականատերը։ Հիմնադամը ծառայության փոխանցման պահից հանդիսանում է ծառայության սեփականատերը։