02

Մրտ,

2023

Փոփոխություն ԶԻՆԱՊԱՀԻ օրենքում

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Պաշտպանության նախարարության և Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի սերտ համագործակցության արդյունքում, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարվել է լրամշակում, որը ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2023թ փետրվարի 28-ին։

Օրենքը ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից հաստատվելուց հետո՝ հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը։

Ըստ նոր լրամշակման, նախատեսվում է դրամական հատուցում վճարել այն զինծառայողներին, ովքեր՝

  • նախկինում ճանաչված են եղել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ,
  • հանդիսացել են հիմնադրամի շահառու, և
  • հերթական բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվել են որպես 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ։

Օրենքը կգործի 36 ամիս ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՈՎ (մինչև «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի ամբողջական կիրարկումը) 2022 թ հունվարի 1-ից հետո հերթական վերափորձաքննության անցած այն զինծառայողների համար, ովքեր ունեցել են կարգի փոփոխություն։ Մասնավորապես, հաշմանդամության 2-րդ խումբը փոխվել  է 3-րդ խմբի։

Ըստ նոր կարգավորման, ի լրումն պետության կողմից վճարվող զինվորական կենսաթոշակի և պարգեվավճարների, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԻ համար ԶԻՆԱՊԱՀԸ կտրամադրի հետևյալ դրամական հատուցումները, որի արդյունքում՝ Հիմնադրամի և պետության կողմից տրամադրվող զինծառայողների աջակցության հանրագումարը գնահատված արժեքով կկազմի

  • սպայական կազմի զինծառայող - 149,000 ՀՀ դրամ
  • պայմանագրային և զորահավաքային կազ, կամավորական - 116,000 ՀՀ դրամ
  • պարտադիր ժամկետային կազմ - 91,000 ՀՀ դրամ:

Մանրամասները՝ ստորև