2022թ-ին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձի կարգ
1. Ո՞ՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ, Ո՞Ր ԴԵՊՔԵՐՈՒՄ ԵՎ Ի՞ՆՉ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ
2022թ․ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին /ԶԻՆԱՊԱՀ/ վճարված դրոշմանիշային վճարների վերադարձը կատարվում է, եթե դիմումը ներկայացվել է 2023թ․ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
ԶԻՆԱՊԱՀԻՆ վճարված դրոշմանիշային վճարի վերադարձը կատարվում է հետևյալ 2 դեպքերում:
- Եթե Դուք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք,
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ այս պարագայում անձը կարող է դիմել հիմնադրամին՝ զինծառայողի 2022թ․-ին պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու փաստացի ամիսների համար։
- Եթե Դուք զոհված զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ այս պարագայում, եթե զինծառայողը զոհվել կամ մահացել է 2022թ-ին, վերադարձը կատարվում է մահվան ամսվա 1-ից մինչև 2022թ-ի վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար, և եթե զինծառայողը զոհվել կամ մահացել է 2022թ․-ին նախորդող տարիների ընթացքում, ապա վերադարձը կատարվում է ամբողջական տարվա համար։
Դիմումները և փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացնելու դեպքում վերադարձը կատարվում է 15-օրյա ժամկետում՝ Դիմողի կողմից նշած բանկին կամ բանկային հաշվին դրոշմանիշային վճարի փոխանցումով:
Եթե անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված չեն, Ձեր դիմումը կմերժվի, և Ձեզ կտեղեկացվի Ձեր նշած էլեկտրոնային փոստի միջոցով կամ նշված հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրության միջոցով։
2․ ԻՆՉՊԵ՞Ս ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԻՄՈՒՄ
Վերադարձի դիմումը կարող եք ներկայացնել 2 տարբերակով․
- Էլեկտրոնային եղանակով`այցելելով zinapah.am/hy/stamp
- Փոստային եղանակով՝ ուղարկելով դիմումը և փաստաթղթերը հետևյալ հասցեին․
ԶԻՆԱՊԱՀ
ք․ Երևան, ՀՀ, Վ․ Սարգսյան փող․ 26/1, սենյակ 317
Խորհուրդ ենք տալիս փաստաթղթերն ուղարկել Պատվիրված տարբերակով:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ԶԻՆԱՊԱՀ թեժ գծի հեռախոսահամարին՝ 012 55 10 55
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հարկ ենք համարում նշել, որ տվյալ հասցեում դիմումները առձեռն չեն ընդունվում, ինչպես նաև Ձեզ չի տրամադրվի խորհրդատվություն։
3. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՈՐՏԵՂԻ՞Ց ՍՏԱՆԱԼ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԸ
Եթե Դուք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք, ապա հիմնադրամին ներկայացնում եք․
- Սահմանված ձևի լրացված դիմում էլեկտրոնային կամ փոստային եղանակով ուղղված Հիմնադրամի տնօրենին
- Ձեր անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
- Ձեր սոցիալական քարտի կամ hանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի պատճենը
- Զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք ներքոնշյալ մարմիններից՝ Ձև 2 տեղեկանք կամ զինվորական գրքույկի պատճեն՝ 2022թ․ զինծառայողի զորացրված լինելու դեպքում
- ՊԵԿ-ից ստացված տեղեկանք 2022թ․ համար վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին՝ Ձև 4 տեղեկանք։
Զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանքը կարող եք ստանալ այն կառույցից, որտեղ ծառայում է զինծառայողը.
- Պաշտպանության նախարարություն
- Արտակարգ իրավիճակների նախարարություն,
- Ազգային անվտանգության ծառայություն
- Ոստիկանություն
Տեղեկանքը ստանալու համար տվյալ մարմնին պետք է ներկայացնել.
- Ձեր անձը հաստատող փաստաթուղթ
- Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)
- Ձեր՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ (Եթե ամուսինն եք՝ ամուսնության վկայական, եթե զավակը՝ ծննդյան վկայական, եթե ծնողը՝ զինծառայողի ծննդյան վկայական)
- զինծառայողի անձը հաստատող փաստաթուղթ
- զինծառայողի հանրային ծառայության համարանիշ (եթե չունի, չունենալու մասին տեղեկանք)։
ՊԵԿ-ից տեղեկանք ստանալու համար պետք է դիմել որևէ տարածքային ստորաբաժանում`* ներկայացնելով.
- Ձեր անձը հաստատող փաստաթուղթ
- Ձեր հանրային ծառայության համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)
- Ձեր գործատու/ներ/ից ստացված տեղեկանք/ներ/ առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզնից:
Եթե Դուք զոհված զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք, ապա հիմնադրամին ներկայացնում եք․
- Սահմանված ձևի լրացված դիմում էլեկտրոնային կամ փոստային եղանակով ուղղված Հիմնադրամի տնօրենին
- Ձեր անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն
- Ձեր սոցիալական քարտի կամ Հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի պատճեն
- Զինծառայողի՝ զոհված լինելու մասին տեղեկանք ստորև նշված մարմիններից (Ձև 3 տեղեկանք)
- ՊԵԿ-ից ստացված տեղեկանք 2022թ․ համար վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին՝ Ձև 4 տեղեկանք։
Զինծառայողի՝ զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքը կարող եք ստանալ այն կառույցից, որտեղ ծառայում էր զինծառայողը.
- Պաշտպանության նախարարություն
- Արտակարգ իրավիճակների նախարարություն
- Ազգային անվտանգության ծառայություն
- Ոստիկանություն
Այս տեղեկանքը ստանալու համար այդ մարմնին պետք է ներկայացնել.
- Ձեր անձը հաստատող փաստաթուղթ
- Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)
- Ձեր՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ (եթե ամուսինն եք՝ ամուսնության վկայական, եթե զավակը՝ ծննդյան վկայական, եթե ծնողը՝ զինծառայողի ծննդյան վկայական)
- զինծառայողի անձը հաստատող փաստաթուղթ, եթե առկա է
- զինծառայողի հանրային ծառայության համարանիշ, եթե առկա է
- զինծառայողի մահվան վկայականը։
ՊԵԿ-ից տեղեկանք ստանալու համար պետք է դիմեք որևէ տարածքային ստորաբաժանում*` ներկայացնելով.
- Ձեր անձը հաստատող փաստաթուղթ,
- Ձեր հանրային ծառայության համարանիշը և եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք,
- Ձեր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզնից: Եթե վճարել եք դրոշմանիշային վճարը մի քանի հիմքով, պետք է ներկայացնել յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք:
* Պաշտպանության նախարարությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Ոստիկանությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում աշխատանքային պայմանագրով աշխատող կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ ստացող անձանց մասով ՊԵԿ-ի փոխարեն տեղեկանքները տրամադրում են այդ մարմինները: