10

Հնվ,

2023

«ՏՈՒՐ ՁԵՌՔԴ» բարեգործական նախագիծ

2023 թ-ի հունվարի 1-ին մեկնարկեց գեղանկարիչ Սամվել Հարությունյանի «ՏՈՒՐ ՁԵՌՔԴ» բարեգործական նախագիծը հօգուտ 5 հիմնադրամների և կազմակերպությունների, որոնց թվում է նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը։ 

Նախագիծը ներկայացնում է արվեստանոցի 40 լավագույն կտավները, որոնց հրապարակված արժեքի 30 տոկոսը կտրամադրվի ընտրված բարեգործական կառույցներին` ըստ տվյալ գնորդի ցանկության և ընտրության։

Նախագծի շրջանակներում Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին ուղղված միջոցները ծառայելու են Հայաստանում և Արցախում պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին․ շուրջ 4,460 զոհված և անհայտ բացակայող զինվորների ընտանիքների և ավելի քան 620 զինհաշմանդամություն ստացած զինծառայողների։

Samvel Harutyunyan Art Gallery ֆեյսբուքյան էջում ներկայացված են նախագծի 40 կտավները։ Կտավ ձեռք բերել ցանկացողները կարող են էջի միջոցով կապ հաստատել արվեստանոցի հետ և գնել գեղեցիկ արվեստի գործ՝ համատեղելով բարին արվեստի հետ։

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնում Սամվել Հարությունյանի արվեստանոցին նախաձեռնողականության և պատրաստակամության համար։ Կարծում ենք, որ սա արվեստագետների հետ համագործակցության հիանալի հնարավորություն է, որը միաժամանակ կնպաստի մեր զինծառայողների և նրանց ընտանիքների բարեկեցությանը։

Դիտեք մանրամասներ՝ տեսանյութում

 

Միասին՝ զինվորիս կողքին