01

Դեկ,

2022

Հիմնադրամի գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվություն (01.07.2022 - 30.09.2022)

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը հավատարիմ մնալով ստեղծման օրվանից որդեգրած թափանցիկության ու հաշվետվողականության արժեքներին՝ հրապարակում է 2022թ․ 3-րդ եռամսյակի տնօրենի հաշվետվությունը։ Հաշվետու ժամանակահատվածը՝ 01.07.2022թ․-30.09.2022թ․։

Հաշվետվության մեջ կարող եք տեսնել

  • ԶԻՆԱՊԱՀԻ գործառնությունները 2017-2022թթ. ֆինանսական տարիների համար
  • ԶԻՆԱՊԱՀԻ շահառուների բաշխվածությունը ըստ զինվորական կազմի և կոչման, վճարված հատուցումները հաշվետու ժամանակաշրջանում
  • ԶԻՆԱՊԱՀԻ նվիրաբերությունների վիճակագրությունը
  • ԶԻՆԱՊԱՀԻ շահառուներին ուղղված սոցիալական ծրագրերը և համագործակցությունը
  • 2021թ․ աուդիտորական հաշվետվությունը

Այդ ամիսները բեղուն էին նոր համագործակցությունների հուշագրեր ստորագրելով տարբեր կազմակերպությունների և ՀԿ-ների հետ՝ հանուն բոլորիս հայրենիքի իրենց ամենաթանկը զոհաբերած զինծառայողների և նրանց ընտանիքների։

Ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ինչպես նաև Հայաստանում և Արցախում յուրաքանչյուր ամիս պարտադիր վճարներ կատարող հարկատուներին։ Մեր առաքելությունը կյանքի է կոչվում յուրաքանչյուր հայի ներդրման շնորհիվ։