Հիմնադրամի գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվություն (01.04.2022 - 30.06.2022)
Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը հավատարիմ մնալով ստեղծման օրվանից որդեգրած թափանցիկության ու հաշվետվողականության արժեքներին՝ հրապարակում է 2022թ․ 2-րդ եռամսյակի տնօրենի հաշվետվությունը։ Հաշվետու ժամանակահատվածը՝ 01.04.2022թ․-30.06.2022թ․։
Հաշվետվության մեջ կարող եք տեսնել
- ԶԻՆԱՊԱՀԻ գործառնությունները 2017-2022թթ. ֆինանսական տարիների համար
- ԶԻՆԱՊԱՀԻ շահառուների բաշխվածությունը ըստ զինվորական կազմի և կոչման, վճարված հատուցումները հաշվետու ժամանակաշրջանում
- ԶԻՆԱՊԱՀԻ նվիրաբերությունների վիճակագրությունը
- ԶԻՆԱՊԱՀԻ շահառուներին ուղղված սոցիալական ծրագրերը և համագործակցությունը
- 2021 թ․ աուդիտորական հաշվետվությունը
Այդ ամիսները բեղուն էին նոր համագործակցությունների հուշագրեր ստորագրելով տարբեր կազմակերպությունների և ՀԿ-ների հետ՝ հանուն բոլորիս հայրենիքի իրենց ամենաթանկը զոհաբերած զինծառայողների և նրանց ընտանիքների։
Ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ինչպես նաև Հայաստանում և Արցախում յուրաքանչյուր ամիս պարտադիր վճարներ կատարող հարկատուներին։ Մեր առաքելությունը կյանքի է կոչվում յուրաքանչյուր հայի ներդրման շնորհիվ։