25

Հոկ,

2022

Կայացավ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի (ԶԻՆԱՊԱՀ) առաջին տարեվերջյան համերգ-դրամահավաքը

Համերգ-դրամահավաքն իր կոմիտասյան անզուգական ջազային կատարումներով գեղեցկացրեց ու նշանավորեց աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Ջոել Մարտինը։  

Երեկոյին ներկա էին 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած մեր շահառուները։  

ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանն իր խոսքում ընդգծեց Հիմնադրամը գոյության և գործունեության կարևորությունը։ Ցավոք, վերջին պատերազմից հետո նույնպես ակնհայտ դարձավ, թե ինչ կարևորություն ունի հիմնադրամը մեր հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը և առողջությունը զոհաբերած հերոսների և նրանց ընտանիքների համար։ 

ԶԻՆԱՊԱՀԻ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանն իր ելությում մի քանի թվերով անդրադարձավ հիմնադրամի՝ մինչ օրս կատարած աշխատանքին։ Տիկին Սարգսյանը հավատով նշեց, որ մեր հերոսների պատմություններն ու փորձառությունները մեր հասարակության մեջ սերմանելու են ամուր արժեքներ, համոզմունքներ և վերաբերմունք, և հիմնադրամը կարող է համախմբման ուժեղ հարթակ լինել աշխարհասփյուռ հայության համար՝ հանուն գնահատանքի, աջակցության և հարգանքի։ 

 

Համերգ-դրամահավաքի ընթացքում հիմնադրամին նվիրաբերված 4 յուրատեսակ նմուշները աճուրդով վաճառվեցին, և ողջ գումարը տրամադրվեց Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին։ Աճուրդի նմուշներն էին․ 

  • «Հույս» հմայիլ, Արև Պետրոսյան, նկարչուհի-ձևավորող, ՀՀ վաստակավոր նկարիչ, «Arev Art Gallery» գլխավոր գործադիր տնօրեն, վաճառվեց՝ 2,045,000 ՀՀ դրամ
  • «Երաժշտություն» քանդակ, Բենիամին Պողոսյան, ԶԻՆԱՊԱՀ շահառու, 44-օրյա պատերազմի մասնակից 2-րդ խմբի զինհաշմանդամ, վաճառվեց՝ 1,000,000 ՀՀ դրամ
  • «Ասպետը և նրա արքայադուստրը» լիտոգրաֆիա, Ժան Գառզու, ֆրանսահայ նշանավոր նկարիչ, վաճառվեց՝ 2,200,000 ՀՀ դրամ
  • «Մալագա» յուրատեսակ գինի, Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի արտադրություն, վաճառվեց՝ 1,200,000 ՀՀ դրամ
  • «Ալեքսանդրեա» սպիտակ գինիների հատուկ թողարկված շարք, վաճառվեց՝ 650,000 ՀՀ դրամ

Երեկոյի ընթացքում Հիմնադրամը ճանաչեց և շնորհակալություն հայտնեց 2020թ․ և 2021թ․ խոշոր նվիրաբերողներին և հանձնեց հատուկ շնորհակալագրեր և մրցանակներ։  

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում այսօրվա մեր միջոցառման հովանավորներին և աջակիցներին, մասնավորապես․

  1. Ջոել Մարտին  
  2. Մեգերյան Կարպետ
  3. Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ 
  4. Օրիոն Ուորդուայդ Իննովեյշնս
  5. Արամե Արթ Գելըրի
  6. Արև Արթ Գելըրի և Արև Պետրոսյան
  7. Բենիամին Պողոսյան
  8. Երեվանի Արարատ Կոնյակի Գինու Օղու Կոմբինատ — Նոյ ԲԲԸ
  9. Երեվանի Կոնյակի Գործարան
  10. Կոկա Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփանի Արմենիա
  11. Ալեքսանդրեա Գինիներ
  12. AMPG գրուփ տպագրատունը
  13. Կատարո
  14. DJ Հովո
  15. Վարուժան Ավետիքյան
  16. Վահե Խանամիրյան
  17. Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում

Համերգ-դրամահավաքի ընթացքում մասնակցության վճարներից, ինչպես նաև աճուրդից հավաքագրվեց 11,390,000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է մեր զինծառայողների և նրանց ընտանիքների բարեկեցությանը։ 

Մեր մասին 

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը (ԶԻՆԱՊԱՀ) շահույթ չհետապնդող, հատուկ օրենսդրությամբ կարգավորվող հիﬓադրամ է, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողﬕց 2017թ.-ին հայրենիքը և նրա սահմանները պաշտպանելիս հանուն ապագա սերունդների խաղաղության և անվտանգության զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին կայուն, արդար ֆինանսական հատուցում տրամադրելու նպատակով: ԶԻՆԱՊԱՀԸ կառավարվում է անկախ, արհեստավարժ և բարձր հեղինակություն վայելող Հոգաբարձուների խորհրդի կողﬕց։ 

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։  

Մեր սկզբունքներից են թափանցիկությունը և հաշվետվողականությունը, որոնք ապահովում ենք կայքում հրապարակելով Հիմնադրամի կատարած բոլոր հատուցումները, ինչպես նաև ստացված բոլոր նվիրաբերությունները և պարտադիր վճարները։ Մենք նաև որդեգրել ենք արդարության սկզբունքը․ մենք հատուցումներ ենք տրամադրում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև հաշմանդամություն 1-ին կամ 2-րդ խումբ ձեռք բերած զինծառայողներին անկախ նրանց սոցիալական հնարավորություններից և դիրքից։ 

Միասին՝ զինվորի կողքին...