Հիմնադրամի գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվություն (01.01.2021 - 31.12.2021)
Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամն իր ստեղծման օրվանից անխոնջ իրականացրել է իր առաքելությունը` կատարելով կայուն և երկարաժամկետ հատուցումներ հայրենիքը պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված և հաշմանդամ դարձած զինծառայողներին և նրանց ընտանիքներին:
Հիմնադրամը հավատարիմ է մնում ստեղծման օրվանից իր որդեգրած հաշվետվողականությանն ու թափանցիկությանը։ Սույնով հրապարակում ենք 2021 թվականի ամբողջական հաշվետվությունը։ Հաշվետու ժամանակաշրջան՝ 01․01․2021-31․12․2021թ․։
Հաշվետվության մեջ կարող եք գտնել տեղեկություններ կատարված հատուցումների, հաշվետու ժամանակահատվածում հավաքագրված միջոցների, նոր համագործակցությունների և հուշագրերի, խոշոր նվիրատուների և դրամահավաքին ուղղված արշավների մասին։
ԶԻՆԱՊԱՀԸ եզակի հիմնադրամ է տարածաշրջանում, որի շրջանակներում Հայաստանի և Արցախի բոլոր աշխատող քաղաքացիները պարտադիր վճարներ են կատարում: Սփյուռքահայությունը նույնպես աջակցում է հիմնադրամին կամավոր նվիրաբերությունների միջոցով: Այս կերպ հիմնադրամը ներկայացնում է համահայկական նախաձեռնություն՝ ապահովելու նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայաստանի անվտանգության:
Ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ինչպես նաև Հայաստանում և Արցախում յուրաքանչյուր ամիս պարտադիր վճարներ կատարող հարկատուներին։ Մեր առաքելությունը կյանքի է կոչվում յուրաքանչյուր հայի ներդրման շնորհիվ։