2021 թվականին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձ
Հիմնադրամին վճարված գումարի կամ դրա մի մասի վերադարձման համար կարող եք դիմել.
- Եթե Դուք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ այս պարագայում անձը կարող է դիմել հիմնադրամին՝ զինծառայողի ծառայության մեջ գտնվելու ողջ ընթացքում նախորդ տարվա վճարված դրոշմանիշային վճարի վերադարձման համար:
- Եթե Դուք զոհված զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք
Հիմնադրամ դիմելու ժամկետային սահմանափակումը հանվել է։ Դիմումը և փաստաթղթերը Հիմնադրամ կարող են ներկայացվել յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեբերի 31-ը՝ նախորդ տարվա վճարված դրոշմանիշային վճարի վերադարձի համար։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ․ մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը այս տարվանից սկսած այլևս ենթակա չէ վերադարձման։
Դիմումները և փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացնելու պարագայում տասնհինգօրյա ժամկետում Ձեր նշած բանկային հաշվին կփոխանցվի պահանջված դրոշմանիշային վճարը:
Եթե անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված չեն, Ձեր դիմումը կմերժվի:
Վերադարձի համար կա 2 տարբերակ․
- Էլեկտրոնային եղանակ՝ այցելելով https://www.1000plus.am/hy/stamp
- Փոստային եղանակ ՝ ուղարկելով դիմումը և փաստաթղթերը ք.Երևան, Ֆուչիկի 27/41, 629 հասցեով։ (Հարկ ենք համարում նշել, որ տվյալ հասցեում Ձեզ չեն տրամադրի խորհրդատվություն, նաև առձեռն չեն ընդունի դիմում։ Դիմումն անհրաժեշտ է ուղարկել փոստով)։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել՝ 012 55 10 55։
Բոլոր երեք դեպքերի համար առկա է մեկ միասնական դիմում (եթե դիմել եք էլեկտրոնային եղանակով՝ ապա Ձեր կողմից լրացված տվյալները հանդիսանում են Ձեր դիմումը): Դիմումը ներբեռնեք՝ այստեղ:
Յուրաքանչյուր դեպքի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը ներկայացված է ստորև:
Եթե Դուք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք
Հիմնադրամին ներկայացնում եք.
- Սահմանված ձևի լրացված դիմում՝ ուղղված Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Յաղջյանին,
- Ձեր անձնագիրը կամ նույնականացման քարտը (պատճեն),
- Ձեր սոցիալական քարտը կամ Հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքը (պատճեն),
- Զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք ներքոնշյալ մարմիններից (Ձև 2 տեղեկանք (պատճեն)) կամ զինվորական գրքույկը (պատճեն)՝ տվյալ տարում զինծառայողի զորացրված լինելու դեպքում,
- ՊԵԿ-ից ստացված տեղեկանք նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին (Ձև 4 տեղեկանք (պատճեն))։
Զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանքը կարող եք ստանալ այն կառույցից, որտեղ ծառայում է զինծառայողը.
- Պաշտպանության նախարարություն
- Արտակարգ իրավիճակների նախարարություն,
- Ազգային անվտանգության ծառայություն
- Ոստիկանություն
Այս տեղեկանքը ստանալու համար այդ մարմնին պետք է ներկայացնել.
- Ձեր անձը հաստատող փաստաթուղթ,
- Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք),
- Ձեր՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ (Եթե ամուսինն եք՝ ամուսնության վկայական, եթե զավակը՝ ծննդյան վկայական, եթե ծնողը՝ զինծառայողի ծննդյան վկայական),
- զինծառայողի անձը հաստատող փաստաթուղթ,
- զինծառայողի հանրային ծառայության համարանիշ (եթե չունի՝ չունենալու մասին տեղեկանք)։
ՊԵԿ-ից տեղեկանք ստանալու համար պետք է դիմեք որևէ տարածքային ստորաբաժանում*, ներկայացնելով.
- Ձեր անձը հաստատող փաստաթուղթ,
- Ձեր հանրային ծառայության համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք),
- Ձեր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզանից: Եթե վճարել եք դրոշմանիշային վճարը մի քանի հիմքով, պետք է ներկայացնել յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք:
Եթե Դուք զոհված զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք
Հիմնադրամին ներկայացնում եք.
- սահմանված ձևի լրացված դիմում՝ ուղղված Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Յաղջյանին,
- Ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- Ձեր հանրային ծառայության համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք),
- զինծառայողի՝ զոհված լինելու մասին տեղեկանք ստորև նշված մարմիններից (Ձև 3 տեղեկանք),
- ՊԵԿ-ից ստացված տեղեկանք նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին (Ձև 4 տեղեկանք)։
Զինծառայողի՝ զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքը կարող եք ստանալ այն կառույցից, որտեղ ծառայում էր զինծառայողը.
- Պաշտպանության նախարարություն
- Արտակարգ իրավիճակների նախարարություն
- Ազգային անվտանգության ծառայություն
- Ոստիկանություն
Այս տեղեկանքը ստանալու համար այդ մարմնին պետք է ներկայացնել.
- Ձեր անձը հաստատող փաստաթուղթ,
- Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք),
- Ձեր՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ (եթե ամուսինն եք՝ ամուսնության վկայական, եթե զավակը՝ ծննդյան վկայական, եթե ծնողը՝ զինծառայողի ծննդյան վկայական),
- զինծառայողի անձը հաստատող փաստաթուղթ, եթե առկա է,
- զինծառայողի հանրային ծառայության համարանիշ, եթե առկա է
- զինծառայողի մահվան վկայականը։
ՊԵԿ-ից տեղեկանք ստանալու համար պետք է դիմեք որևէ տարածքային ստորաբաժանում*, ներկայացնելով.
- Ձեր անձը հաստատող փաստաթուղթ,
- Ձեր հանրային ծառայության համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք),
- Ձեր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզնից: Եթե վճարել եք դրոշմանիշային վճարը մի քանի հիմքով, պետք է ներկայացնել յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք:
* Պաշտպանության նախարարությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Ոստիկանությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում աշխատանքային պայմանագրով աշխատող կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ ստացող անձանց մասով ՊԵԿ-ի փոխարեն տեղեկանքները տրամադրում են այդ մարմինները: