Կհրապարակվի Հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի վերաբերյալ հայտարարություն
Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ապրիլի 12-ին հայտարարեց, որ ժամանակն է վայր դնելու տնօրենի լիազորությունները։ Որոշմանը մասնակցել է Հիմնադրամի խորհուրդը․ այն պայմանավորված է Հիմնադրամի առջև ծառացած նոր մարտահրավերներով, որոնք պետք է ղեկավարվեն ոչ հասարակական հիմունքներով աշխատող տնօրենի կողմից՝ ունենալով ամբողջական դրույքով աշխատող տնօրեն:
Առաջիկա օրերին կհրապարակվի Հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի վերաբերյալ հայտարարություն։
Ստացված դիմումները կուսումնասիրվեն Հիմնադրամի խորհրդի կողմից, որին կհաջորդի հարցազրույցի փուլը։ Մինչև նոր տնօրենի ընտրությունը Վարուժան Ավետիքյանը շարունակելու է կատարել Հիմնադրամի տնօրենի պարտականությունները։