16

Ապր,

2021

Հիմնադրամի տնօրենի թափուր հաստիքի վերաբերյալ հայտարարություն

 

Աշխատանքի նկարագրություն

Գլխավոր գործադիր տնօրենը պատասխանատու է հիմնադրամի գործունեության բոլոր ուղղությունների, թիմի կառավարման, բոլոր ռեսուրսները` զոհված, անհետ կորած և հաշմանդամ զինվորներին և նրանց ընտանիքներին կայուն և հավասարաչափ փոխհատուցման տրամադրմանն ուղղելու համար, որը հիմնադրամի գլխավոր նպատակն է։

Գլխավոր գործադիր տնօրենը հաշվետու է Հոգաբարձուների խորհրդին։

Հիմնական պարտականությունները

Գլխավոր գործադիր տնօրենը պատասխանատու է հիմնադրամի ռազմավարության և գործառնությունների իրականացման համար, որոնք ամրագրված են հիմնադրամի օրենսդրությամբ և հաստատված են Հոգաբարձուների խորհրդի կողմից, պետական մարմինների, աշխատակիցների, շահառուների, հովանավորների և այլ արտաքին շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունների, ռիսկերի կառավարման համար՝ կիրառվող օրենքների, ընացակարգերի և ներքին ակտերի պահպանմամբ։

Աշխատանքային պարտականությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալ դրույթներով․

  • հիմնադրամի գործունեության վերահսկման, ռազմավարական կառավարման ապահովում և ընդհանուր կառավարման վերահսկում
  • հիմնադրամի նպատակների իրականացմանն ուղղված ռազմավարության մշակում
  • հիմնադրամի ֆինանսական գործունեության կառավարում և բյուջեի իրականացում՝ հաստատված Հոգաբարձուների խորհրդի կողմից
  • հաշվեկշռի, այդ թվում՝ լիկվիդայնության և ֆինանսավորման վարչարարական գործունեության ապահովում՝ հաշվի առնելով հավանական ռիսկերն ու Հոգաբարձուների խորհրդի հաստատած բյուջեն, որի նպատակը ներդրումների առավելագույն արդյունավետության ապահովումն է
  • Բիզնեսի վերականգնման պլանների մշակում և թարմացում
  • Ռիսկերի ողջ սպեկտրում առաջացող խնդիրների ժամանակին հայտնաբերում և գնահատում, առաջարկների տրամադրում Հոգաբարձուների խորհրդին
  • Զեկույցների և հաշվետվությունների հստակության և լիարժեքության ապահովում՝ վերահսկման, իրազեկման և աուդիտի նպատակով
  • Բոլոր օրենքներին, կարգավորումներին և ներքին ակտերին հիմնադրամի գործունեության համապատասխանության ապահովում
  • Արտաքին աուդիտորների հետ համագործակցություն՝ ռիսկերի արդյունավետ կառավարման և ներքին վերահսկողության ապահովման նպատակով՝ ներառյալ աուդիտորների հանձնարարականների կատարումը
  • Թիմի կառավարում, տեսլականի, օրինակ ծառայող ղեկավարի կերպարի ձևավորում
  • մարդկային կապիտալի արդյունավետ կառավարում՝ ներառյալ աշխատակիցների բարձր մոտիվացիայի պահպանում, աշխատակիցների հմտությունների և ունակությունների զարգացում և պլանավորում, աշխատանքային գործուննեության կառավարում և փոխարինելիության ապահովում
  • փոփոխությունների և բարելավման խթանում՝ ապահովելով ամենաբարձր  չափանիշերը, այն է թափանցիկություն, պատասխանատվություն և շահառուներին ազնիվ արդյունքների տրամադրում
  • Աճի, Հոգաբարձուների խորհրդի հետ համաձայնեցված գործողությունների և խորհրդատվության ապահովում
  • Արտաքին գործընկերների և լրատվամիջոցների հետ շփման մեջ հիմնադրամի անունից ներկայանալը, մարքեթինգային արշավների, հասարակյնության հետ կապերի, դիրքավորման ապահովում, աշխատանք հովանավորների հետ, բարեգործական և միջոցների հավաքագրման միջոցառումների կազմակերպում
  • պետական կառույցների և օտարերկրյա գործընկերների հետ առողջ հարաբերությունների կառուցում։

Պահանջվող գիտելիքներ

  • Բարձրագույն կրթություն էկոնոմիկայի, ֆինանսների, իրավաբանության կամ հարակից ոլորտում
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ավագ գործադիր մակարդակում  նախընտրաբար ֆինանսական ոլոտում, հաշվեկշռի և դրա հետ կապված ռիսկերի վերաբերյալ խորը գիտելիքներով
  • Կառավարման գերազանց հմտություններ
  • Ներանձնային շփման գերազանց հմտություններ, կազմակերպչական, պլանավորման և խնդիրների լուծման կարողություն
  • Մարդկանց կառավարման և լիդերի գերազանց հմտություններ, թիմի արդյունավետ կառավարման, ոգեշնչման և համախմբան ունակություն
  • Գրավոր և բանավոր շփման գերազանց կարողություններ, արտաքին գործընկերներին, հովանավորներին և լրատվամիջոցներին ներկայանալու հմտություն
  • Ներդրումների վերաբերյալ խորը գիտելիքներ
  • Գումարի հավաքագրման ոլորտում կամ հովանավորների հետ աշխատանքային փորձը նախընտրելի է
  • Ակտուարի փորձառություն, ապահովագրության և/կամ կենսաթոշակային ոլորտում փորձառությունը կդիտվի որպես առավելություն
  • Աշխատանքային փորձը ոչ առևտրային կազմակերպությունում կդիտվի որպես առավելություն

Դիմելու կարգը

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ [email protected] էլ. hասցեին` Վերնագիր (Subject) դաշտում գրելով հաստիքի անվանումը։

 

Դիմելու վերջնաժամկետը՝ 30.04.2021