15

Ապր,

2021

2020 թվականին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձ

Հիմնադրամին վճարված գումարի կամ դրա մի մասի վերադարձման համար կարող եք դիմել.

  1. Եթե Դուք մեկից ավելի հիմքով վճարել եք դրոշմանիշային վճար
  2. Եթե Դուք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք

Ուշադրություն այս պարագայում անձը կարող է դիմել հիմնադրամին՝ զինծառայողի ծառայության մեջ գտնվելու ողջ ընթացքում նախորդ տարվա վճարված դրոշմանիշային վճարի վերադարձման համար։

  1. Եթե Դուք զոհված զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 2020թ-ի ընթացքում ավել վճարված դրոշմանիշային վճարների վերադարձման համար դիմելու վերջնաժամկետն է մայիսի 31-ը։

Մյուս երկու դեպքերով Հիմնադրամ դիմելու ժամկետային սահմանափակումը հանվել է։ Դիմումը և փաստաթղթերը Հիմնադրամ կարող են ներկայացվել յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեբերի 31-ը՝ նախորդ տարվա վճարված դրոշմանիշային վճարի վերադարձի համար։

Դիմումները և փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացնելու պարագայում տասնհինգօրյա ժամկետում Ձեր նշած բանկային հաշվին կփոխանցվի պահանջված դրոշմանիշային վճարը:

Եթե անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված չեն, Ձեր դիմումը կմերժվի:

Վերադարձի համար կա 2 տարբերակ

  • Էլեկտրոնային եղանակ՝ այցելելով 1000plus.am/hy/stamp
  • Փոստային եղանակ ՝ ուղարկելով դիմումը և փաստաթղթերը ք.Երևան, Ֆուչիկի 27/41, 629 հասցեով։ (Հարկ ենք համարում նշել, որ տվյալ հասցեում Ձեզ չեն տրամադրի խորհրդատվություն, նաև առձեռն չեն ընդունի դիմում։ Դիմումն անհրաժեշտ է ուղարկել փոստով)։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել՝ 012 55 10 55։  

Բոլոր երեք դեպքերի համար առկա է մեկ միասնական դիմում (եթե դիմել եք էլեկտրոնային եղանակով՝ ապա Ձեր կողմից լրացված տվյալները հանդիսանում են Ձեր դիմումը): Դիմումը ներբեռնեք՝ այստեղ:

Յուրաքանչյուր դեպքի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը ներկայացված է ստորև:

Եթե Դուք մեկից ավելի հիմքով վճարել եք դրոշմանիշային վճար

Հիմնադրամին ներկայացնում եք.

  1. սահմանված ձևի լրացված դիմում՝ ուղղված Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանին,
  2. Ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  3. ՊԵԿ-ից ստացված տեղեկանք նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին (Ձև 4 տեղեկանք)։

ՊԵԿ-ից տեղեկանք ստանալու համար պետք է դիմեք որևէ տարածքային ստորաբաժանում*, ներկայացնելով.

  • Ձեր անձը հաստատող փաստաթուղթ,
  • Ձեր հանրային ծառայության համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք),
  • Ձեր յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզանից:

Եթե Դուք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք

Հիմնադրամին ներկայացնում եք.

  1. սահմանված ձևի լրացված դիմում՝ ուղղված Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանին,
  2. Ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  3. զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք ներքոնշյալ մարմիններից (Ձև 2 տեղեկանք),
  4. ՊԵԿ-ից ստացված տեղեկանք նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին (Ձև 4 տեղեկանք)։

Զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանքը կարող եք ստանալ այն կառույցից, որտեղ ծառայում է զինծառայողը.

  • Պաշտպանության նախարարություն
  • Արտակարգ իրավիճակների նախարարություն,
  • Ազգային անվտանգության ծառայություն
  • Ոստիկանություն

Այս տեղեկանքը ստանալու համար այդ մարմնին պետք է ներկայացնել.

  • Ձեր անձը հաստատող փաստաթուղթ,
  • Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք),
  • Ձեր՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ (Եթե ամուսինն եք՝ ամուսնության վկայական, եթե զավակը՝ ծննդյան վկայական, եթե ծնողը՝ զինծառայողի ծննդյան վկայական),
  • զինծառայողի անձը հաստատող փաստաթուղթ,
  • զինծառայողի հանրային ծառայության համարանիշ (եթե չունի՝ չունենալու մասին տեղեկանք)։

ՊԵԿ-ից տեղեկանք ստանալու համար պետք է դիմեք որևէ տարածքային ստորաբաժանում*, ներկայացնելով.

  • Ձեր անձը հաստատող փաստաթուղթ,
  • Ձեր հանրային ծառայության համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք),
  • Ձեր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզանից: Եթե վճարել եք դրոշմանիշային վճարը մի քանի հիմքով, պետք է ներկայացնել յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք:

Եթե Դուք զոհված զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք

Հիմնադրամին ներկայացնում եք.

  1. սահմանված ձևի լրացված դիմում՝ ուղղված Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանին,
  2. Ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  3. զինծառայողի՝ զոհված լինելու մասին տեղեկանք ստորև նշված մարմիններից (Ձև 3 տեղեկանք),
  4. ՊԵԿ-ից ստացված տեղեկանք նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին (Ձև 4 տեղեկանք)։

Զինծառայողի՝ զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքը կարող եք ստանալ այն կառույցից, որտեղ ծառայում էր զինծառայողը.

  • Պաշտպանության նախարարություն
  • Արտակարգ իրավիճակների նախարարություն
  • Ազգային անվտանգության ծառայություն
  • Ոստիկանություն

Այս տեղեկանքը ստանալու համար այդ մարմնին պետք է ներկայացնել.

  • Ձեր անձը հաստատող փաստաթուղթ,
  • Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք),
  • Ձեր՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ (եթե ամուսինն եք՝ ամուսնության վկայական, եթե զավակը՝ ծննդյան վկայական, եթե ծնողը՝ զինծառայողի ծննդյան վկայական),
  • զինծառայողի անձը հաստատող փաստաթուղթ, եթե առկա է,
  • զինծառայողի հանրային ծառայության համարանիշ, եթե առկա է
  • զինծառայողի մահվան վկայականը։

ՊԵԿ-ից տեղեկանք ստանալու համար պետք է դիմեք որևէ տարածքային ստորաբաժանում*, ներկայացնելով.

  • Ձեր անձը հաստատող փաստաթուղթ,
  • Ձեր հանրային ծառայության համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք),
  • Ձեր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզնից: Եթե վճարել եք դրոշմանիշային վճարը մի քանի հիմքով, պետք է ներկայացնել յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք:

 

* Պաշտպանության նախարարությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Ոստիկանությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում աշխատանքային պայմանագրով աշխատող կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ ստացող անձանց մասով ՊԵԿ-ի փոխարեն տեղեկանքները տրամադրում են այդ մարմինները: