24

Մրտ,

2021

Դու Հայաստանին ՀԿ-ն միանում է Մեկ Միլիոն Դրամ մարտահրավերին

 «Մեկ միլիոն դրամ» մարտահրավեր․ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ 

Ձգտելով հնարավորինս մեղմացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները, գիտակցելով գործարար համայնքի դերն ու նշանակությունը երկրի տնտեսական կյանքում՝ Գրանթ Թորնթոն ընկերությունը նախաձեռնել էր «Մեկ միլիոն դրամ» մարտահրավերը։ 

Մարտահրավերի նպատակն է աջակցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ նվիրաբերելով 1,000,000 ՀՀ դրամ տարեկան։

Մարտահրավերը ընդունել է «Դու Հայաստանին» (YFA) հասարակական կազմակերպետությունը։ 

«Հաշվի առնելով այն, որ հետպատերազմյան այս շրջանում մենք` որպես հասարակություն, պետք է համախմբվենք պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների շուրջ՝ չափազանց կարևորում ենք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ հիմնադրամի կատարած աշխատանքը:

Ցանկանում ենք ընդգծել, որ նախաձեռնությանը միանալով հանդերձ, մենք նաև կոչ ենք անում մեզ հետ համագործակցող անհատներին և կազմակերպություններին, բոլոր այն մարդկանց աշխարհի ամենատարբեր անկյուններում, ովքեր սրտացավ են Հայաստանի ներկայի և ապագայի հանդեպ, համախմբվել և աջակցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին», - ասվում է «Դու Հայաստանին» ՀԿ խորհրդի տարածած ուղերձի մեջ։

Նախաձեռնությանն արդեն իսկ միացել են Ամերիաբանկը, «Լիկվոր» Դեղագործական ընկերությունը, «Դու Հայաստանին» հասարակական կազմակերպությունը։ Նախաձեռնությանը միանալու համար այցելեք Հիմնադրամի կայք՝ «Մեկ միլիոն դրամ»: