«Մեկ միլիոն դրամ» մարտահրավերին միացել է «Ամերիա» ՓԲԸ-ը
Ձգտելով հնարավորինս մեղմացնել 2020 թվականին սանձազերծած պատերազմի աղետալի հետևանքները, գիտակցելով գործարար համայնքի դերն ու նշանակությունը երկրի տնտեսական կյանքում՝ Գրանթ Թորնթոն ընկերությունը նախաձեռնել էր «Մեկ միլիոն դրամ» մարտահրավերը։
Մարտահրավերի նպատակն է աջակցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ նվիրաբերելով 1,000,000 ՀՀ դրամ տարեկան։
Մարտահրավերն ընդունել է «Ամերիա» ՓԲԸ-ը․ «Մեկ միլիոն դրամի նվիրատվություն է կատարում «Ամերիա» ՓԲԸ-ը՝ հանուն մեր հայրենիքի պաշտպանների»,- ասվում է ընկերության ուղերձի մեջ։
Մենք լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը վարակիչ կլինի բազմաթիվ այլ ընկերությունների համար։ Նախաձեռնությանը միանալու համար՝ սեղմեք այստեղ։