16

Մրտ,

2021

Ինեկոբանկի հաճախորդները` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողքին

Ամփոփվել են Ինեկոբանկի և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համատեղ նախաձեռնության արդյունքները: Ավելի վաղ հայտարարված ակցիայի շրջանակում Ինեկոբանկի նոր թողարկվող Visa տեսակի վճարային քարտերի հաճախորդների կողմից վճարված առաջին տարվա սպասարկման գումարը, որը կազմում է  5,256,000 ՀՀ դրամ, փոխանցվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:

Ակցիան իրականացվել է Բանկի և Հիմնադրամի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում, որով 2020թ. դեկտեմբերին Բանկի և աշխատակիցների կողմից Հիմնադրամին արդեն փոխանցվել է 10,5 մլն ՀՀ դրամ: 

«Մենք հպարտ ենք, որ կարող ենք ընձեռել հավելյալ հնարավորություններ զինծառայողներին և նրանց ընտանիքներին աջակցելու համար»,- ասում է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը:

«Կարևորում ենք Ինեկոբանկի քայլը՝ հույս հայտնելով, որ այն վարակիչ կլինի այլ կազմակերպությունների համար»,- ասում է Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ 

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ֆինանսական հատուցումներ է տրամադրում մեր hայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած կամ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին: