Կամուրջ ծրագրի շահառուների խեղումների ցանկ
Կամուրջ ծրագրի շահառու կարող են դառնալ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի մասնակից այն զինծառայողները, որոնց ստացած խեղումը կամ վնասվածքը կարող է հանգեցնել անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: Ստորև թվարկում են վնասվածքների ցանկը:
- Ստամոքսի լրիվ հեռացում
- Մեկ թոքի հեռացում
- Անդամահատված ծայրատներ
- Զույգ սրունքների ամպուտացիոն ծայրատ
- Սրունքի ամպուտացիոն ծայրատ` համակցված դաստակի կամ նախաբազկի ամպուտացիոն ծայրատի հետ
- Ազդրի կարճ (8 սմ) ծայրատ կամ էկզարտիկուլյացիա
- Պրոթեզավորման ոչ ենթակա ազդրի ամպոըտացիոն ծայրատ
- Զույգ ազդրերի ամպուտացիոն ծայրատ վերին 1/3-ի սահմանում
- Վերին վերջույթի և ազդրի ամպուտացիոն ծայրատներ
- Ստորին վերջույթի ամպուտացիոն ծայրատ` համակցված մեկ աչքի կուրության հետ
- Զույգ դաստակների մատների բացակայություն
- Զույգ վերին վերջույթների ամպուտացիոն ծայրատներ
- Վերին վերջույթների ամպուտացիոն ծայրատ` զուգակցված մեկ աչքի կուրության հետ
- Կոկորդի հեռացուն
- Միզապարկի հեռացուն
- Հաստ և ուղիղ աղու հեռացում հակաբնական հետանցքի տեղադրումով
- Երկու աչքերի անվերադարձ կուրություն
- Երկու ակնագնդերի բացակայություն
- Խլության առաջացում, խոսքի բացակայությամբ
- Համակցված ողնաշար-ողնուղեղային վնասվածք տրավմա ողնուղեղի սալջարդով և ողնուղեղի ամբողջականության խախտումով / արտահայտված պարեզներ 2 կամ ավելի ծայրանդամների, պարապլեգիա, հեմիպլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա /
- Ծանր գանգուղեղային վնասվածքներ` ուղեկցվող հոգեկան կամ նյարդաբանական արտահայտված համախտանիշներով հոգեկան կամ շարժողական ֆունկցիայի արտահայտված խանգարումով, դեֆիցիտով:
Կամուրջ ծրագրի մեկնարկը տրվել է հունվարի 22-ին: Հոդվածում կարող եք ծանոթանալ նաև ծրագրի մանրամասներին: