29

Հնվ,

2021

Կամուրջ ծրագրի շահառուների խեղումների ցանկ

Կամուրջ ծրագրի շահառու կարող են դառնալ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի մասնակից այն զինծառայողները, որոնց ստացած խեղումը կամ վնասվածքը կարող է հանգեցնել անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: Ստորև թվարկում են վնասվածքների ցանկը:

  • Ստամոքսի լրիվ հեռացում
  • Մեկ թոքի հեռացում
  • Անդամահատված ծայրատներ
  • Զույգ սրունքների ամպուտացիոն ծայրատ
    • Սրունքի ամպուտացիոն ծայրատ` համակցված դաստակի կամ նախաբազկի ամպուտացիոն ծայրատի հետ
    • Ազդրի կարճ (8 սմ) ծայրատ կամ էկզարտիկուլյացիա
    • Պրոթեզավորման ոչ ենթակա ազդրի ամպոըտացիոն ծայրատ
    • Զույգ ազդրերի ամպուտացիոն ծայրատ վերին 1/3-ի սահմանում
    • Վերին վերջույթի և ազդրի ամպուտացիոն ծայրատներ
    • Ստորին վերջույթի ամպուտացիոն ծայրատ` համակցված մեկ աչքի կուրության հետ
    • Զույգ դաստակների մատների բացակայություն
    • Զույգ վերին վերջույթների ամպուտացիոն ծայրատներ
    • Վերին վերջույթների ամպուտացիոն ծայրատ` զուգակցված մեկ աչքի կուրության հետ
  • Կոկորդի հեռացուն
  • Միզապարկի հեռացուն
  • Հաստ և ուղիղ աղու հեռացում հակաբնական հետանցքի տեղադրումով
  • Երկու աչքերի անվերադարձ կուրություն
  • Երկու ակնագնդերի բացակայություն
  • Խլության առաջացում, խոսքի բացակայությամբ
  • Համակցված ողնաշար-ողնուղեղային վնասվածք տրավմա ողնուղեղի սալջարդով և ողնուղեղի ամբողջականության խախտումով / արտահայտված պարեզներ 2 կամ ավելի ծայրանդամների, պարապլեգիա, հեմիպլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա /
  • Ծանր գանգուղեղային վնասվածքներ` ուղեկցվող հոգեկան կամ նյարդաբանական արտահայտված համախտանիշներով հոգեկան կամ շարժողական ֆունկցիայի արտահայտված խանգարումով, դեֆիցիտով:

Կամուրջ ծրագրի մեկնարկը տրվել է հունվարի 22-ին: Հոդվածում կարող եք ծանոթանալ նաև ծրագրի մանրամասներին: