20

Հնվ,

2021

Այցելություն Արցախ

Հունվարի 15-ին Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը աշխատանքային երկօրյա այցով մեկնել էր Արցախ, որտեղ հանդիպումներ է ունեցել Հիմնադրամի ներկա և պոտենցիալ շահառուների հետ՝ ծանոթանալով առկա խնդիրներին ու բարձրացված հարցերին։

Պարոն Ավետիքյանը հանդիպումներ է ունեցել նաև Արցախի Հանրապետության պետական և աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի

նախարարների, Պաշտպանության բանակի, ԱԱԾ, Ոսկիկանության և ԱԻՆ-ի պաշտոնատար անձանց հետ։

Քննարկվել են առկա խոչընդոտները լուծելու, թղթաբանության գործընթացները պարզեցնելու, ու Արցախի Հանրապետութան քաղաքացի հանդիսացող զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհետ կորած զինվառայողներին ու նրանց ընտանիքների շուտափույթ հատուցումներ տրամադրելու հարցերը։ Այցի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում երկուստեք պետք է գործընթացի նկատմամբ խիստ հսկողություն սահմանվի ու հետադարձ կապով միմյանց տեղեկացվի: 

Դիտեք Արցախի Հանրային Հեռուստատեսության շահառուների հետ հանդիպման անդրադարձը: