Շահառուների կողմից հաճախ տրվող հարցեր
1. Ինչպիսի՞ն է դիմումի ընթացակարգը։
Շահառուն դիմում և փաստաթղթեր է ներկայացնում մարզպետարան կամ Երևան քաղաքում՝ թաղապետարան։ Ձևավորվում է փաթեթ, որն ուղարկվում է Պաշտպանության նախարարություն։ ՊՆ-ն փաստաթղթերի փաթեթը հաստատելուց հետո փոխանցում է Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Փաթեթը ստանալուց հետո, Հիմնադրամը կատարում է հատուցում։ Փորձից ելնելով, կարող ենք ասել, որ ամբողջ գործընթացը միջինում տևում է 2-3 շաբաթ, բայց քանի որ դիմումները շատ են, որոշ դեպքերում գործընթացը կարող է ավելի երկար տևել:
2. Ուզում ենք իմանալ` ի՞նչ փուլում է մեր փաստաթղթային փաթեթը։
Փաստաթղթային փաթեթների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ Պաշտպանության նախարարությունից։
3. Ո՞ր բանկերից են իրականացվում վճարումները։
Մենք համագործակցում ենք
- Կոնվերսբանկի
- Արցախբանկի
- Հայբիզնեսբանկի հետ
Հաշիվը բացվում է շահառուի բնակության հասցեին առավել մոտ գտնվող բանկի մասնաճյուղում։ Բանկի ընտրությունը կատարում է հիմնադրամը, եթե շահառուներն ունեն այլ հաշիվ, ապա այդ հաշվին փոխանցում չի կատարվում։ Բացված հաշիվը հատուկ հաշիվ է, որի վրա առկա միջոցներն անձեռնմխելի են, այսինքն չեն կարող, օրինակ, բռնագանձվել ԴԱՀԿ-ի կողմից։
4. Որտե՞ղ է պետք հանձնել փաստաթղթային փաթեթը։
Փաստաթղթերը պետք է հանձնել.
- Մարզերում՝ մարզպետարանների իրավաբանական վարչություններ,
- Երևան քաղաքում՝ թաղապետարանների իրավաբանական վարչություններ,
- Արցախում՝ Պաշտպանության բանակի Սոցիալական վարչություն։
Փաստաթղթային փաթեթը հավաքելու, ամբողջացնելու համար աջակցություն կարող եք ստանալ նույն վարչություններում։
Մարզ |
Մարզկենտրոն |
Արագածոտն |
Աշտարակ |
Արարատ |
Արտաշատ |
Արմավիր |
Արմավիր |
Գեղարքունիք |
Գավառ |
Լոռի |
Վանաձոր |
Կոտայք |
Հրազդան |
Շիրակ |
Գյումրի |
Սյունիք |
Կապան |
Վայոց ձոր |
Եղեգնաձոր |
Տավուշ |
Իջևան |
5. Հնարավոր է արդյո՞ք շահառուին զրկել հատուցումից։
Ոչ, Հիմնադրամն իրավունք չունի շահառուին զրկել իր հատուցումից։
6.Կարո՞ղ է շահառուն հրաժարվել հատուցումից հօգուտ այլ շահառուի։
Ոչ, յուրաքանչյուր շահառու ստանում է իր հատուցումը։ Ստանլուց հետո ինքն է որոշում ինչպես վարվել:
7. Ի՞նչ անել, եթե հայրության փաստը հավաստող փաստաթուղթ չկա։
Հարկավոր է դիմել դատարան՝ հայրությունը ճանաչելու նպատակով։
Հանրային պաշտպանի գրասենյակը տրամադրում է անվճար իրավական աջակցություն է (հեռ. +37410 600 713)։
8. Ի՞նչ անել, եթե շահառուները համաձայնության չեն գալիս, թե ում պետք է վճարվի հատուցումը։
Յուրաքանչյուր շահառուի անունով բացվում է առանձին հաշվեհամար։ Գումարը հավասարաչափ բաշխվում է շահառուների միջև։ Մինչև 18 տարեկան երեխաների բաժինը հիմնականում հատկացվում է մորը։
9. Շահառուներից մեկի գտնվելու վայրն անհայտ է, ի՞նչ անել։
Հիմնադրամը վճարում է մյուս շահառուների մասնաբաժինները, և 6 ամիս սպասում տվյալ շահառուի հայտնվելուն։ Եթե 6 ամսվա ընթացքում շահառուն չի հայտնաբերվում, նրա մասնաբաժինը բաշխվում է մյուս շահառուների միջև։ Եթե այնուամենայնիվ, տարիներ անց նա հայտնվի, ապա կստանա ամսական վճարումների իր մասնաբաժինը։
10. Զոհված զինվորի կինը հղի է։
Չծնված երեխան նույնպես շահառու է։ Հարկավոր է դիմել դատարան՝ հայրությունը ճանաչելու նպատակով։
11. Հնարավո՞ր է կրկնվի Համահայկական հիմնադրամի պատմությունը։
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ մտնող բոլոր դրամական միջոցները ծառայում են միմիայն մեկ նպատակի՝ ապահովել զինվորի կամ նրա ընտանիքի բարօրրությունը։
Ցանկացած պահի կարելի է մտնել կայք և տեսնել Հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցների և իրականացված հատուցումների չափը:
Թափանցիկությունն ու հաշվետվողականությունը մեզ համար կարևորագույն արժեքներ են:
12. Անհետ կորածների ընտանիքները հատուցվու՞մ են։
Այո։ Հարկավոր է 2021 թվականի փետրվարի 10-ից հետո դիմել դատարան՝ անձին ճանաչել անհայտ կորած։ Անհետ կորած ճանաչելու մասին դատարանի որոշումից հետո հետևել հարց 4-ի պատասխաններին։
13. Ո՞վ է տրամադրում հաշմանդամության կարգ։
Հաշմանդամության կարգը տրամադրվում է իրավասու պետական մարմնի կողմից բժշկասոցիալական փորձաքննության արդյունքների հիման վրա, որի հետ Հիմնադրամը որևէ առնչություն չունի։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ հղումով:
14. Ո՞վ կարող է ստանալ 100,000 դրամ հավելավճար։
Զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100,000 դրամ ստանալու իրավունք, եթե հատուցման ժամանակ զինծառայողն ունի երեք կամ ավելի զավակներ, ովքեր
- չեն բոլորել 18 տարին, կամ
- 23 տարին չլրացածցերեկային ուսուցմամբ սովորողներ են, կամ
- հաշմանդամություն ունեն և հաշմանդամության կարգը ստացել են մինչև 18 տարին լրանալը։
Ամսական լրացուցիչ 100,000 դրամ ստանալու իրավունք ունեցող շահառուն հատուցում ստանալու մասին դիմում ներկայացնելու հետ մեկտեղ, պետք է ներկայացնի նաև ամսական լրացուցիչ գումար ստանալու դիմում:
15. Կամավորները հատուցվելո՞ւ են։
Եթե կամավորը պաշտոնապես զորակցվել է, ապա՝ այո։ Եթե ոչ, ապա խնդրում ենք դիմել Պաշտպանության նախարարություն։
16. Ինչպե՞ս են հատուցվում 2017 թվականից առաջ տեղի ունեցած դեպքերը։
2008-2016 թվականների շահառուներին տրամադրվում է միայն ամսական փոխհատուցումներ։ Հաշվարկված ամսական վճարի գումարից հանվում է պետության կողմից փաստացի տրամադրվող կենսաթոշակի գումարի չափը ու հիմնադրամի կողմից տրվում տարբերությունը։ Օրինակ, եթե շահառուները պետությունից փաստացի ստանում են 60,000 դրամ և Հիմնադրամի կողմից հատուցվելիք գումարը 200,000 դրամ է, ապա Հիմնադրամը փաստացի կվճարի տարբերությունը` 140,000 դրամ:
17. Ո՞ւմ է հատուցումներ տրամադրում հիմնադրամը 2020 թվականի պատերազմից հետո։
2020 թվականի պատերազմից հետո Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում`
- յուրաքանչյուր զինծառայողի, որը ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ,
- զոհված կամ դատական ակտով անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին։
18. Ո՞վքեր են զինծառայողի ընտանիքի շահառուները։
- զինծառայողի ամուսինը,
- զինծառայողի զավակ(ներ)ը,
- զինծառայողի ծնող(ներ)ը։
19. Որո՞նք են տրամադրվող հատուցման չափերը։
Զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքները և 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները ստանում են միանվագ փոխհատուցում 10 միլիոն դրամի չափով և այնուհետև 20 տարի շարունակ` ամսական 200,000 – 300,000 դրամ։
2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները ստանում են միանվագ 5 միլիոն դրամ ու կրկին 20 տարի շարունակ` ամսական 100,000 – 200,000 դրամ։
20. Իրավական խնդիրների դեպքում ու՞ր դիմել։
Բարդ ամուսնաընտանեկան հարաբերություններ ունեցող շահառուներին անվճար իրավական աջակցություն է ցուցաբերում Հանրային պաշտպանի գրասենյակը (հեռ. +37410 600 713)։
21. Ո՞ր դեպքերը չեն հատուցմում։
Հատուցման դեպք չի համարվում, երբ զինծառայողը զոհվել կամ հաշմանդամություն է ձեռք բերել ոչ մարտական գործողությունների արդյունքում։