«Ապրելու ենք, որ հաղթենք»
Դեկտեմբերի 22-ին «Հայփոստ» ընկերությունը «Ապրելու ենք, որ հաղթենք» խորագրի ներքո մարեց ևշրջանառության մեջ դրեց նամականիշերի և բացիկների շարք:
Մարումն իրականացրին «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը և Հայաստանի ֆիլատելիստների միությաննախագահ Հովիկ Մուսայելյանը:
«Հայփոստ» ընկերությունը տեղեկացնում է, որ նամականիշերի և բացիկների շարքի վաճառքի հասույթն ամբողջությամբ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Հայկ Կարապետյանը նշեց. «Այսօր մեր բոլորի կարևորագույն անելիքներից մեկը զինծառայողներին և նրանց ընտանիքներին սատարելն է»։
Սա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ «Հայփոստ» ընկերության առաջին նախագիծը չէ: Նախկինում Հայփոստը թողարկել է նվիրատվության կտրոնով նամականիշեր, որի արդյունքում գոյացածգումարը նույնպես փոխանցվել է հիմնադրամին։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանն իրենց ելույթներում ընդգծեցին նման նախաձեռնությունների առանձնահատուկ կարևորությունն այսօր:
Բացիկներին պատկերված են Մեսրոպ Մաշտոցի, Սասունցի Դավթի, Մարտիրոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի, Լեոնիդ Ենգիբարյանի արձանները և «Լեռնային պար» արձանախումբը՝ Արցախի բնության խորապատկերներին նաև «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրված զինվոր Ալբերտ Հովհաննիսյանը՝ մարտական գործողության ընթացքում: Բացիկների դիզայներն է Ռեմ Սահակյանը։ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի հեղինակը Սիփան Գյուլումյանն է:
Բացիկ գնելու համար սեղմել այստեղ՝ https://postcards.stamps.am/