10

Նոյ,

2020

Հատուցումներ սեպտեմբերի 27-ից հետո զոհված 10 զինծառայողի ընտանիքներին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի նոյեմբերի 10-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ սույն թվականի սեպտեմբերի 27-ից հետո տեղի ունեցած 10 դեպքերի մասով: Զինծառայողների անվանացանկը և հատուցումների չափերը ստորև՝

  • Սամվել Սահակյան Ռուբենի
  • Գագիկ Պողոսյան Դանիելի
  • Միքայել Եգանյան Արարատի
  • Եվգենի Գորոդնիչի Ակբերի
  • Գառնիկ Խաչատրյան Հուսիկի
  • Էդգար Սարգսյան Ռոբերտի
  • Էդուարդ Դավոյան Արսենի
  • Արայիկ Էդիլյան Արարատի
  • Դմիտրի Իսպիրյան Սերգեյի
  • Ալբերտ Դադոյան Հովհաննեսի

Հայրենիքն անառիկ պահելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին Հիմնադրամի կողմից կկատարվեն հետևյալ չափերով հատուցումներ․

• սպայական կազմի զինծառայող՝ 82,000,000 ՀՀ դրամ

• պայմանագրային/կամավորագրված անձ՝ 70,000,000 ՀՀ դրամ

պարտադիր զինվորական ծառայության զինծառայող՝ 58,000,000 ՀՀ դրամ

Նշված գումարից 10,000,000 ՀՀ դրամը կվճարվի միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական վճարներով՝ 20 տարիների ընթացքում։

Համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: