06

Նոյ,

2020

Հատուցումներ սեպտեմբերի 27-ից հետո զոհված 10 զինծառայողի ընտանիքներին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի նոյեմբերի 6-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ սույն թվականի սեպտեմբերի 27-ից հետո տեղի ունեցած 10 դեպքերի մասով: Զինծառայողների անվանացանկը և հատուցումների չափերը ստորև՝

  • Էդուարդ Հովհաննիսյան Գրիշայի
  • Նարեկ Լոռեցյան Արտակի
  • Նարեկ Արմենի Մեսրոպյան
  • Արման Թովմասյան Սամվելի
  • Էդգար Զաքարյան Սևակի
  • Լիպարիտ Դաշտոյան Աշոտի
  • Գևորգ Հարությունյան Արմանի
  • Հայկ Արթուրի Չիթչյան
  • Մյասնիկ Մյասնիկյան Պարգևի
  • Դավիթ Հարությունյան Սամվելի

Հայրենիքն անառիկ պահելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին Հիմնադրամի կողմից կկատարվեն հետևյալ չափերով հատուցումներ․

• սպայական կազմի զինծառայող՝ 82,000,000 ՀՀ դրամ
• պայմանագրային/կամավորագրված անձ՝ 70,000,000 ՀՀ դրամ
• պարտադիր զինվորական ծառայության զինծառայող՝ 58,000,000 ՀՀ դրամ

Նշված գումարից 10,000,000 ՀՀ դրամը կվճարվի միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական վճարներով՝ 20 տարիների ընթացքում։

Համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: