28

Հոկ,

2020

#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ժամկետային ավանդ "ARMBUSINESSBANK"-ում

ARMBUSINESSBANK CJSC-ը, զորավիգ լինելով սահմանին կանգնած զինվորին, և բոլորիս առաջնային խնդիրը համարելով առավել ուժեղ, պաշտպանված Հայաստան ու Արցախ ունենալը, ի թիվս այլ միջոցառումների, այս նպատակին ուղղված քաղաքականությունն արտահայտել է նաև նոր պրոդուկտներ մշակելիս: Բանկն այժմ առաջարկում է #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ժամկետային ավանդ:
Հաճախորդները ներդնելով #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ժամկետային ավանդ՝ աջակցում են նաև մեր Հայրենիքին, քանի որ ներդրված ավանդի գումարի 1%-ի չափով, բանկն իր սեփական միջոցների հաշվին, գումար է փոխանցում Հայաստան համահայկական հիմնադրամի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշիվներին:
Այժմ, բոլորովին վերջերս գործարկված #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ավանդատեսակի շրջանակներում 26.10.2020-ի դրությամբ Հայաստան համահայկական հիմնադրամի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշիվներին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի կողմից փոխանցվել է 1.353.824 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հիմնադրամին՝ 676.912 դրամ:

Շնորհակալ ենք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ նորարարական լուծումների և երկու կարևոր հիմնադրամներին աջակցելու համար: