27

Դեկ,

2019

Հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և մեկ հաշմանդամություն ունեցող զինծառայողի

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝

  • 2019թ-ին տեղի ունեցած 1 դեպքի մասով՝ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի
  • 2019թ-ին տեղի ունեցած 1 դեպքի մասով՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին


Պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի Աբովյանի ընտանիքի անդամներին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250.000 ՀՀ դրամ:

  • 2008-2014 թթ տեղի ունեցած 2 դեպքի մասով` զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին

2008-2014թթ.-ի մասով հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: