17

Դեկ,

2019

Հատուցումներ մեկ հաշմանդամություն ունեցող զինծառայողի և 3 զոհված զինծառայողների ընտանիքներին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝

  • 2014թ-ին տեղի ունեցած 1 դեպքի մասով՝ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի:
  • 2008-2014 թթ տեղի ունեցած 3 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:

2008-2014թթ.-ի մասով հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: