«Զինծառայողներ ապահովագրության» հիմնադրամը հրավիրում է համագործակցության
«Զինծառայողներ ապահովագրության» հիմնադրամը հրավիրում է համագործակցության հետաքրքրված հասարակական կազմակերպությունների՝ հիմնադրամի կողմից իրականացված գործունեության մասին տեղեկատվության տարածման, հանրային իրազեկման բարձրացման համար:
Այս համագործակցությունը հնարավորություն կընձեռի Հիմնադրամի գործունեության և կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն տարածել հասարակության առավել լայն շերտերում, այդ թվում՝ սփյուռքում:
Փնտրում ենք կազմակերպությունների, որոնց նպատակների շարքում առաջնային է զինծառայողների և վերջիններիս ընտանիքների շահերի պաշտպանությունը, ովքեր կարծում են, որ կարող են իրենց ներդրումն ունենալ հիմնադրամի գործունեության մեջ:
Հետաքրքրված հասարակական կազմակերպությունները, յուրաքանչյուրն իր շահառուների շրջանակներում, տարբեր միջոցառումների միջոցով կներկայացնեն հիմնադրամի գործունեությունը, հիմնադրամի արժեքները և հիմնադրամին աջակցելու եղանակները:
Համագործակցությամբ հետաքրքրված լինելու դեպքում խնդրում ենք անցնել հղումով և լրացնել հայտը՝ https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id=DQSIkWdsW0yxEjajBLZtrQAAAAAAAAAAAAO__SQJKiFUNFNWRTJRTlFDNlFDRlEyWURSMUMySTNUOC4u