04

Նոյ,

2019

Նոր հատուցումներ 3 դեպքի մասով

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ

  • 2019թ. տեղի ունեցած 1 դեպքի մասով՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին,
  • 2008-2014 թթ տեղի ունեցած 2 դեպքի մասով՝ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:

Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Արայիկի Բուլղադարյանի ընտանիքի անդամներին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250.000 ՀՀ դրամ: 

2008-2014թթ.-ի և 2015-2016թթ.-ի մասով հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:

Համաձայն <Հայբիզնեսբանկ> ՓԲԸ-ի և <Արցախբանկ> ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: