24

Հոկ,

2019

Նոր հատուցմուներ 9 դեպքերի մասով

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ

  • 2019թ. տեղի ունեցած 1 դեպքի մասով՝ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի
  • 2015-2016թթ. տեղի ունեցած 1 դեպքի մասով՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին:
  • 2008-2014 թթ տեղի ունեցած 7 դեպքի մասով՝ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ագանիկ Գառնիկի Զորօգլյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 100 000 ՀՀ դրամ:

2008-2014թթ.-ի և 2015-2016թթ.-ի մասով հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:

Համաձայն <Հայբիզնեսբանկ> ՓԲԸ-ի և <Արցախբանկ> ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: