Ինչպե՞ս է որոշվում 2017թ.-ից առաջ տեղի ունեցած դեպքերով հատուցման գումարի չափը
Հատուցման չափը հավասար է օրենքով սահմանված հատուցման գումարի և զինծառայողին կամ վերջինիս ընտանիքին տրամադրվող պետական կենսաթոշակի գումարի դրական տարբերությանը:
Օրինակ, եթե պարտադիր ծառայության շարքային կազմի զոհված զինծառայողի ընտանիքը պետությունից ստանում է 30,000 ՀՀ դրամ, ապա Հիմնադրամից կստանա ամսական 170,000 ՀՀ դրամ (200,000 ՀՀ դրամ – 30,000 ՀՀ դրամ):
Հատուցումների հիմքում դրված է համահարթեցման սկզբունքը, որպեսզի 2017թ.-ից առաջ և 2017թ.-ից հետո տեղի ունեցած դեպքերով տրամադրվեն հավասար չափով հատուցումներ:
Ստորև Օրենքով սահմանված հատուցումների չափերն ու դասակարգումները, որից պետք է մասհանել պետության կողմից տրամադրվող գումարը:
Զինծառայողի աստիճան |
Զոհված զինծառայող |
I կարգի հաշմանդամություն |
II կարգի հաշմանդամություն |
Սպայական կազմի զինծառայող |
300,000 |
300,000 |
200,000 |
Պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայող, տարածքային պաշտպանությանը ներգրաված անձ կամ կամավորագրված անձ |
250,000 |
250,000 |
150,000 |
Պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպա կամ շարքային զինծառայող |
200,000 |
200,000 |
100,000 |
Հիշեցնենք նաև, որ 2017թ.-ից առաջ տեղի ունեցած դեպքերով չեն տրամադրվում միանվագ հատուցումներ:
*2017թ.-ից առաջ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ տեղեկատվական թերթիկին և իրավական ակտերին ծանոթանալու համար անցնել հղումով՝ https://www.1000plus.am/hy/news/2019/04/05/ughecuyc/177 :