08

Հուլ,

2019

Հատուցում խեղում ստացած զինծառայողի

Հիմք ընդունելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2018թ.-ին ընդունած որոշումը հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը, 01.07.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգում գտնվող խեղում ստացած զինծառայողի: Այսպիսով՝ պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայող Հրանտ Աբրահամի Հարությունյանին կտրամադրվի ամսական 100,000 ՀՀ դրամ հատուցում, մինչև վերջինիս հաշմանդամության կարգը ստանալը՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում: