19

Հուն,

2019

Հատուցում խեղում ստացած երկու զինծառայողների

Հիմք ընդունելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2018թ.-ին ընդունած որոշումը հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը, 17.06.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում երկու` հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգում գտնվող խեղում ստացած զինծառայողի: Այսպիսով՝ պայմանագրային զինծառայող ավագ սերժանտ Արգիշտի Սամվելի Սեփխանյանին և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ագանիկ Գառնիկի Զորօգլյանին կտրամադրվի ամսական 100,000 ՀՀ դրամ հատուցում, մինչև վերջինիս հաշմանդամության կարգը ստանալը՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում: