29

Մայ,

2019

Հատուցումներ մեկ հաշմանդամություն ունեցող զինծառայողի և մեկ զոհված զինծառայողի ընտանիքին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 27.05.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 1 զոհված զինծառայողի ընտանիքին և մեկ 2-րդ խմբի հաշմանդամանդամություն ունեցող զինծառայողի:

Այսօր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում ամսական  200 000 ՀՀ դրամ, ինչպես նաև  2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ավագ սերժանտ Գևորգ Աշոտի Հովհաննիսյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 100 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: