20

Նոյ,

2018

Հատուցումներ 2015-2016թթ.-ին տեղի ունեցած 11 դեպքի մասով

 

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը սույն թվականի նոյեմբերի 15-ին կայացած նիստերում կայացրեց որոշում սահմանված կարգով կատարել հատուցումներ  2015-2016թթ.-ին տեղի ունեցած թվով 11 դեպքի մասով՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին:

Հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:

Համաձայն «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ-ի, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Արցախ բանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Ստորև կարող եք ծանոթանալ զինծառայողների անվանացանկին.

Անուն, ազգանուն

Ծննդյան ամսաթիվ

Դեպքի օրը

Կարգավիճակ

Հատուցում

Պետական աջակցություն

Կարեն Արարատի Գալստյան

18.03.1994թ.

23.01.2015թ.

զոհված

270 000

30 000

Սեդրակ Սերգեյի Ասրյան

28.06.1972թ.

04.04.2016թ.

զոհված

116 857

133 144

Գրիգոր Գևորգի Հարությունյան

15.02.1997թ.

02.04.2016թ.

զոհված

170 000

30 000

Նարեկ Վարդանի Մկրտչյան

10.12.1996թ.

04.04.2016թ.

զոհված

70 000

130 000

Հայկ Գիգոլի Բարոյան

30.11.1995թ.

28.02.2015թ.

զոհված

139 000

61 000

Արամ Նիկոլայի Առուշանյան

24.01.1972թ.

26.04.2016թ.

զոհված

100 000

474 840

Սուրեն Գրիշայի Մելքումյան

10.10.1979թ.

02.04.2016թ.

զոհված

100 000

460 441

Ռոման Վլադիկի Պողոսյան

12.04.1979թ.

02.04.2016թ.

զոհված

100 000

414 704

Հրանտ Սամվելի Ղարիբյան

11.10.1947թ.

 

02.04.2016թ.

զոհված

220 000

30 000

Համլետ Այլազի Հաջոյան

08.07.1970թ.

14.04.2016թ.

զոհված

81 280

168 720

Վազգեն Հենրիկի Հարությունյան

09.11.1968թ.

30.04.2016թ.

զոհված

81 280

168 720

 

*անկախ պետական աջակցության գումարի չափից, այն դեպքում երբ հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի 3 կամ ավելի 18 տարին չլրացած երեխաներ, ապա Հիմնադրամը տրամադրվում է հատուցում ամսական լրացուցիչ 100,000 ՀՀ դրամի չափով: