Հատուցում խեղում ստացած մեկ զինծառայողի
Հիմք ընդունելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2018թ.-ին ընդունած որոշումը հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը, 09.10.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ` հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգում գտնվող խեղում ստացած զինծառայողի:
Այսպիսով՝ շարքային Արթուր Սեյրանի Գևորգյանին կտրամադրվի ամսական 100,000 ՀՀ դրամ հատուցում, մինչև վերջինիս հաշմանդամության կարգը ստանալը՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարը կփոխանցվի շահառուի համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար: