Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընտրվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն ուրախ է հայտնել, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը սույն թվականի հուլիսի 19-ին որոշում է կայացրել հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
Վստահ ենք, որ նախարար Տոնոյանի փորձառու առաջնորդության ներքո Հիմնադրամի խորհուրդն ու աշխատակազմը ոչ միայն ջանասիրաբար կշարունակեն իրականացնել Հիմնադրամի օրենքով սահմանված նպատակները, այլ նաև վերջինիս աշխատանքի արդյունքները ավելի հասանելի կդարձնեն հայ ժողովրդի համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 691-Ա որոշմամբ Դավիթ Տոնոյանը նշանակվել էր Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: