23

Հուլ,

2018

Հատուցումներ 3 զոհված զինծառայողի ընտանիքներին և 2 հաշմանդամ զինծառայողի

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 20.07.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և երկու 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի:

ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արամ Սիրեկանի Խաչատրյանի, լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանի, ավագ լեյտենանտ Վահագն Ջոնիկի Էլոյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում Արամ Սիրեկանի Խաչատրյանի ընտանիքին կտրամադրվի ամսական  200 000 ՀՀ դրամ, իսկ Գեղամ Կորյունի Զաքարյանի և Վահագն Ջոնիկի Էլոյանի ընտանիքներին 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 300 000 ՀՀ դրամ, ինպես նաև  2-րդ խմբի հաշմանդամ շարքային Նարեկ Արտակի Մարուքյանին և կրտսեր սերժանտ  Գրիգոր Նորայրի Հովհաննիսյանին կփոխանցվի միանվագ 5-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 100 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: