Ինչպե՞ս դառնալ Հիմնադրամի դեսպան
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն ուրախ է հայտնել «Հիմնադրամի դեսպան» ծրագրի ստեղծման մասին: Այս ծրագրի միջոցով Հիմնադրամը կփորձի իր գործունեության մասին տեղեկատվություն տարածել հասարակության առավել լայն շերտերում, այդ թվում՝ Սփյուռքում:
Հիմնադրամի դեսպանները, յուրաքանչյուրն իր համայնքում, տարբեր միջոցառումների միջոցով կներկայացնեն հիմնադրամի գործունեությունը, հիմնադրամի արժեքները եւ հիմնադրամին աջակցելու եղանակները:
Դեսպանները Հիմնադրամի հետ կունենան անմիջական կապ եւ առաջինը կտեղեկանցվեն Հիմնադրամի գործունեության նոր զարգացումների մասին:
Հիմնադրամը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում բնակվող երիտասարդների եւ համայնքի ղեկավարների հրավիրում է մասնակցելու ծրագրին:
Դեսպանի պարտավորությունները
- Իր համայնքում տարածել տեղեկատվություն Հիմնադրամի վերաբերյալ
- Համայնքին ներկայացնել ՀՀ-ում նոր զարգացումների մասին տեղեկություններ
- Կազմակերպել նվիրաբերությունների հավաքագրմանն ուղղված միջոցառումներ
- Հավաքել և Հիմնադրամին փոխանցել Հիմնադրամի գործունեության վերաբերյալ համայնքի անդամների կարծիքը
Դեսպանները հնարավորություն կունենան
- Շնորհակալական նամակ ստանալու Պաշտպանության Նախարարի անունից
- Մասնակցելու Հայաստան-Սփյուռ համաժողովին
Հիմնադրամի դեսպան դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը [email protected] էլ. հասցեին, ինչպես նաև կարճ ներկայացրեք թե ինչու եք ցանկանում դառնալ Հիմնադրամի դեսպանը: