Ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանը կրկին կատարել է խոշոր նվիրաբերություն
Ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանը, օրերս Հիմնադրամին նվիրաբերել է 10 000 ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ նա կատարել էր ևս մեկ խոշոր (15 000 ԱՄՆ դոլար) նվիրաբերություն 2017թ.-ին, որը եղել է Հիմնադրամի պատմության մեջ առաջին խոշոր նվիրաբերությունը:
Նրա երկրորդ խոշոր նվիրաբերությունը խոսում է Հիմնադրամի հանդեպ տածած վստահության մասին, որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բարերարին:
Կարծում ենք, որ այս նվիրաբերությունը ապացույցն է առ այն, որ սփյուռքահայությունը ևս ակտիվ հետևում է Հիմնադրամի գործունեությանը, գնահատում է այն և հնարավորության դեպքում իր աջակցությունն է ցուցաբերում մեր զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին: