24

Հնվ,

2018

Հատուցում 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 24.01.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի:


Այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արսեն Արտավազդի Հովակիմյանին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուի համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար: