09

Հնվ,

2018

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից 2017 թվականին կատարված հատուցումների ամփոփ հաշվետվություն

2017 թվականին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կատարել է 37 հատուցումներ, որոնց գծով ստանձնել է 2,272,000,000 ՀՀ դրամի (≈4,695,000 ԱՄՆ դոլարի) պարտավորություն: Ստանձնված ընդհանուր պարտավությունից 2017 թվականին Հիմնադրամը փաստացի վճարել է 340,000,000 ՀՀ դրամ (≈702,500 ԱՄՆ դոլար) միանվագ հատուցումները  և 43,200,000 ՀՀ դրամ (≈89,300 ԱՄՆ դոլար) ամսական անուիտետային վճարներ:

Նշված 37 հատուցումների գծով առաջիկա 19 տարիների ընթացքում վճարման ենթակա անուիտետային գումարը կազմում է 1,888,800,000 ՀՀ դրամ (≈3,902,500 ԱՄՆ դոլար), որը հիմնադրամը կվճարի յուրաքանչյուր ամիս` օրենքով սահմանված չափերով:

Նշենք, որ 37 հատուցուման դեպքերից 27-ում հատուցում տրվել է  զոհված զինծառայողների ընտանիքներին, 4-ում՝ 1-ին կարգի հաշմանդամ զինծառայողների, 6-ում 2-րդ կարգի հաշմանդամ զինծառայողների: