Այսօր հատուցումներ ստացան 2-րդ կարգի հաշմանդամ 4 զինծառայողներ
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 27.12.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2-րդ կարգի հաշմանդամ 4 զինծառայողների:
Այսօր II կարգի հաշմանդամ՝ շարքային Ալիք Ավանեսյանը, Ռաֆայել Հայրապետյանը, կապիտան Գնել Համբարձումյանը և Միքայել Սարգսյանը կստանան միանվագ 5 000 000 ՀՀ դրամ, իսկ հետագա 20 տարիների ընթացքում համապատասխանաբար ամսական 100 000 և 200 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: