Վճարել եք ավելի՞ն քան Ձեր պարտավորությունն էր
Ս.թ. Օգոստոսի 31-ին ՀՀ Կառավարությունը սահմանեց դրոշմանիշային վճարումների պարտավորություններից ավելի վճարված գումարները վերադարձնելու կարգը : Որոշումը վերաբերում է բոլորին, ովքեր փոխանցել են ավելի շատ գումար, քան դրոշմանիշային վճարների մասով իրենց պարտավորությունն էր (Օրինակ՝ կազմակերպությունն ունի 10 աշխատակից: Համապատասխանաբար՝ պետք է փոխանցեր 10.000 դրամ, սխալմամբ փոխանցել է 100.000 դրամ): Կառավարության որոշման համաձայն ավել վճարված դրոշմանիշային վճարի վերադարձման համար սպասարկող հարկային մարմին պետք է ներկայացնել համապատասխան դիմում:
Հարկային մարմինը, դիմումը ստանալուց հետո, 3 օրվա ընթացքում համադրում է դիմումում նշված գումարը առկա տվյալների հետ և տալիս է եզրակացություն : Եթե առկա է վերադարձման ենթակա մնացորդ, ապա եզրակացությունը կազմելուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում մնացորդը փոխանցվում է դիմումում նշված հաշվեհամարին:
ՀՀ Կառավարության համապատասխան որոշմանը կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ այստեղ: